ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքեր․ Սոբյանին
ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։ Այս մասին «Ռիա Նովոստիի», ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Դոմոդեդովո, Ռամենսկոե և Կոլոմնա քաղաքային թաղամասերում ևս յոթ անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Մինչ այժմ ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք»,- ասել է Սոբյանինը։