Ընդդիմությունը ՔՊ-ին առաջարկել է ընտրության արդյունքը չչեղարկել ռազմական, արտակարգ դրության դեպքում (video)
«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել, որ այս հարցը մտնի օրակարգ, եթե արտակարգ ռազմական դրությունը հայտարարվել է 20։00-ից հետո, ապա նախնական քվեարկության արդյունքների ամփոփումը անհրաժեշտ է»,- այս մասին ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք առաջարկում ենք, որպեսզի ընտրության օրը 08։00-ից մինչև 20։00 արգելվի ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը»,- նշեց նա։