Շոլցը չեղարկել է իր այցը Բաքու

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում շուտով անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, քանի որ տանը պայքարում է քաղաքական ճգնաժամի հետ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը, գրում է Bloomberg-ը։

Շոլցը հաջորդ շաբաթ պետք է մասնակցեր Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բանակցությունների մեկնարկին:

Բայց նա չեղարկել է այդ ծրագիրը՝ օգնելու համար հաղթահարել արտահերթ ընտրությունների իր կոչի հետևանքները, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրին:
Գերմանական Bild պարբերականն ավելի վաղ, հղում անելով Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին, հայտնել էր, որ Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թվականի մարտի 9-ին։

Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ 2025 թվականի սկզբին ինքը Բունդեսթագում բարձրացնելու է կառավարությանը վստահության քվեի հարցը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թվականի մարտի վերջ։

Հեղինակավոր Der Spiegel հանդեսը չորեքշաբթի վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։ Նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի է ունեցել կոալիցիոն հանձնաժողովի նիստ, որտեղ գործընկերները փորձել են լուծում գտնել երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու շուրջ վեճին։ Պառակտման պատճառը բյուջետային, ֆինանսական և տնտեսական քաղաքականության տարաձայնություններն են: Ավելի ուշ ինքը՝ կանցլերը, հանդես գալով հատուկ հայտարարությամբ, նշել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջարկել է աշխատանքից հեռացնել Լինդներին։

Այս առնչությամբ Բունդեսթագի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP)խմբակցության ղեկավար Քրիստիան Դյուերը հայտարարել է, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության նախարարներն ամբողջությամբ դուրս են գալիս իշխող կոալիցիայից։ Գերմանիայի կառավարությունում FDP-ի ներկայացուցիչները զբաղեցրել են չորս պորտֆել՝ ֆինանսների, արդարադատության, հետազոտությունների և կրթության, ինչպես նաև տրանսպորտի նախարարների պաշտոնները։

Ինչ վերաբերում է Բաքվի COP 29-ին չմասնակցելուն, ավելի վաղ հայտնբի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն մեկնի Ադրբեջանում անցկացվելիք կլիմայի գագաթնաժողովին։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են Իբր մեզ համար են ընտրվել․․․ մեզ խաբում են, սրանք մեզ հետ կապ չունեն․ վարդաշենցին՝ Փաշինյանին (video) Մեզ ասում են՝ դուք եք ընտրել սրանց, դե ստացեք․․․ մենք ի՞նչ անենք հիմա․․․ բողոքի ակցիա (video) Ավինյա՛ն, դու հիշու՞մ ես՝ մենք քեզ ինչպես ընդունեցինք․․․ էս ի՞նչ եք մեզ հետ անում․․․ վարդաշենցի (video) Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ Փաշինյա՛ն, Վարդաշենի շենքերում անգամ թափառող կենդանիները չեն դիմանա․ Սոնա Աղեկյան (video) Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու. Արթուր Չախոյանը ահազանգում է Չորսուկես ժամանոց ասուլիսում Նիկոլի ամենավտանգավոր խոսքը․․․ (video) Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am