Ու՞ր են Մարտունու ԲԿ-ի միլիոնավոր դրամներն ու թանկարժեք գույքը. Yerkir.am

Yerkir.am-ը գրավոր երկու հարցումով (ս.թ. հուլիսին և հոկտեմբերին) դիմել էր համապատասխանաբար վարչապետի աշխատակազմին ու առողջապահության նախարարին և պարզաբանման ենթակա մի շարք հարցեր ուղղել վերջիններիս՝ կապված Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման սկզբնական նախագծի, դրա փոփոխման, նախագծի փոփոխման դրդապատճառների, փոփոխմամբ պայմանավորված ֆինանսական ծախսերի ավելացման կամ կրճատման, դրանց արդյունավետության, նախագծման աշխատանքների մրցույթի, ծրագրի նախնական արժեքի, Բժշկական կենտրոնի համար ձեռքբերված գույքի արժեքի, օգտագործված գույքի ճակատագրի և այլնի հետ: Պահանջվել էր նաև յուրաքանչյուր հարցին առնչվող համապատասխան փաստաթղթերի փաթեթը, որոնք, սակայն, չեն տրամադրվել:

Շատ հարցերի խուսափողական, կիսատ-պռատ և լղոզված պատասխաններից, այուամենայնիվ, հնարավոր եղավ առանձնացնել հետևյալ կետերը:

1 . Առաջին հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը նշում է, որ, հիմք ընդունելով Մարտունու ԲԿ-ի տնօրենի գրությունը՝ ավելացրել ենք մահճակալների թիվը և ստեղծել ռադիոլոգիական բաժանմունք, որի համար ծախսվել է լրացուցիչ 224.309.515 գումար: Սակայն մեր հաջորդ հարցմանը ի պատասխան, այն է՝ ո՞ր մասնաճյուղում է ստեղծվել ռադիոլոգիական բաժանմունքը, ինչո՞ւ մինչև COVID-19-ը և ռազմական դրությունը նախատեսված չի եղել ռադիոլոգիական բաժանմունք, և ի՞նչ հագեցվածություն ունի այն, ԱՆ-ն պատասխանում է՝ ռադիոլոգիական բաժանմունքն ի սկզբանե նախատեսված է եղել և գործում է Ա մասնաշենքում: Երկրորդ պատասխանը հակասում է առաջինին: Այսինքն՝ արձանագրում ենք, առաջին գրությամբ նախարարը փաստում է, որ հավելյալ գումարը ծախսվել է լրացուցիչ (ռադիոլոգիական) բաժանմունք ստեղծելու համար, սակայն, երկրորդ գրությամբ պնդում է, որ այդ բաժանմունքը նախատեսված է եղել ի սկզբանե հաստատված ծրագրով, ինչի համար, բնականաբար, հատկաված է եղել գումար: Հետևաբար, չի հիմնավորվում, թե ինչի վրա է ծախսվել պատկառելի գումարը՝ 224.309.515 դրամը:

2. Հարցին՝ 14 մահճակալները ո՞ր բաժանմունքում են ավելացրել, ԱՆ-ն պատասխանում է, որ դա արտակարգ իրավիճակներում ծառայություններ մատուցելու համար է և կոչվում է ընդհանուր նշանակության բաժանմունք, որը ծավալվել է նկուղային հարկում: Փաստենք, որ արդեն շուրջ 5 ամիս է, ինչ մարտունեցի երեխաները հոսպիտալիզացվում են այդ նկուղային հարկում, այլ ոչ նրանց համար նախատեսված մանկական բաժանմունքում: Հարց է առաջանում՝ եթե Մարունիում մանկական ինֆեկցիաների առումով արտակարգ իրավիճակ է (ելնելով նախարարի պատասխանից), ապա ինչո՞ւ չկա պատկան մարմինների կողմից, օրինակ, կառանտին հայտարարելու որոշումներ, ի՞նչ վիրուս է «թևածում» Մարունիում և ստեղծում արտակարգ իրավիճակ: Իսկ եթե մարտունեցի երեխաներին նկուղում բուժելու որոշումը նախարարի, մարզպետի և ԲԿ-ի տնօրենի քմահաճույքն է, ապա ո՞վ է թույլ տվել նրանց կայացնել նման որոշում և մարտունեցի երեխաներին բուժել նկուղում՝ խախտելով մի շարք սանիտարական նորմեր: Իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը հավանաբար զբաղված է նախարարին հաճոյանալով, այս և այլ խախտումների լուռ ականատեսն է:

3. Մարտունու ԲԿ-ի օգտագործված գույքին առնչվող մեր հարցերը մնացին անպատասխան: 2020-2023 թվականներին, երբ դեռ Մարտունու ԲԿ-ն գործում էր հին մասնաշենքում, մարզպետարանը խախտումներով կատարված գնումների արդյունքում (ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 187-Ա որոշում) տրամադրել էր թանկարժեք բժշկական սարքավորումներ, իսկ ԲԿ-ի արդեն նոր մասնաշենքի բացման ժամանակ նախարարը հայտարարեց, որ գույքը ամբողջությամբ նոր է: Այն է՝ գույքը չի բերվել հին մասնաշենքից և այն գնվել է Համաշխարհային բանկի համապատասխան վարկային ծրագրով: Այսինքն 1-2 տարվա թանկարժեք բժշկական սարքավորումների ճակատագիրը մնում է անհայտ: Նաև հարց է առաջանում՝ եթե ընդամենը 1 տարվա ընթացքում պետք է նոր գույք ձեռք բերվեր Մարտունում ԲԿ-ի նոր մասնաշենքի համար, ապա ինչո՞վ էր արդարացված հին մասնաշենքի համար միլիոնավոր դրամ արժողությամբ գույքի գնումը պետական միջոցներով, այն էլ մրցույթի խախտումով:

4. ՀՀ կառավարության 14 հունիսի 2024 թվականի N 874-Ա հրամանով Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի օգտագործմանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 462,650,000 դրամ արժեքով գույքը ներդրվել է «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում`համաձայն հավելվածի: Խոսքը արդեն ԲԿ-ի նոր մասնաշենքի համար ձեռք բերված գույքի մասին է: Հավելվածում ներկայացված գույքի արժեքները խիստ անհասկանալի են և տարակուսելի, որը համապատասխան մարմիների կողմից ստուգման անհրաժեշտություն ունի (հուշում՝ համեմատել շուկայական գների և մեկ ամիս հետո բացված Վայքի ԲԿ-ի գույքի գների հետ):

 

 

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Ադրբեջանը 2020-ի համեմատությամբ ամեն տարի ավելացրել է պաշտպանության բյուջետային ծախսերը․ Վարդան Բալյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել Վայոց ձորի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է Ինչպես թքել եք քաղաքացու վրա, այնպես էլ թքած ունեք պետության վրա․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն Աննուներ տուր, այ' կեղծարար Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվում են, ադրբեջանական մասնավոր հեռուստաընկերությունը «Ռուսական տանը» մեղադրել է լրտեսության մեջ Եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուսներ ունի «Ազգային ժողովն ի՞նչ է անվանվելու` քաղաքացիական ժողո՞վ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Նիկոլը նոր աղետալի վիճակ է ստեղծում․ թվերը լսե՛ք․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Գրանտակերները թերևս անցնեն իրար միս ուտելու. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ փոխնախագահը հայ չէ, հայի արյուն չունի, պրոհայկական նախաձեռնությունների նկատմամբ շատ անտարբեր է. Սուրեն Սարգսյան #ՀԻՄԱ․ Աննա՛ ու Նիկո՛լ, էս ու՞մ եք էշի տեղ դրել, ո՞վ եք դուք․․․ ազատամարտիկ (video) «Ա՛յ աղետ, ա՛յ աղետաբեր», էս ի՞նչ ես գրել, էս ի՞նչ ես ասում․ Բագրատ Սրբազան (video) #ՀԻՄԱ․ Սոցիալական բունտը հասունացել է․ «Նիկո՛լ, դու սրիկա ես, դու թալանում ես ու դու խաբում ես» (video) Տավուշի հյուսիսն աղետի մեջ կհայտնվի․ այս սահմանազատումը գերեզմանաքար է․․․ (video) «Դուք ձե՞զ եք էշի տեղ դնում․ Նիկո՛լ, ես լավ էլ փարվում եմ իմ պետությանը»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, մխրճվել ես ժողովրդի գրպա՞նը, դե հիմա լսիր․․․. Բագրատ Սրբազան (video) Նիկո՛լ, մխրճվել ես ժողովրդի գրպա՞նը, դե հիմա լսիր․․․ (video) Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am