ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 11 միլիոն դրամի տուգանք: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակից Ա. Ղ.-ն, 2023-2024 թվականների ընթացքում ընդգրկված լինելով Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու Սիսիան համայնքի հատվածում տեղադրված ծանրաքաշ մեքենաների կշռման անշարժ հենակետի հերթափոխում, տարբեր բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ չկազմելու համար նրանցից ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերոջ՝ Դ. Տ.-ի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, ստացել է ընդհանուր 770,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Ստացված կաշառքի գումարների դիմաց Ա. Ղ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է` վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ օրենքով նվազագույնը 200.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու պարագայում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, վարորդները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ շարունակել են երթևեկել գերբեռնված տրանսպորտային միջոցներով, իսկ պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 9,600,000 դրամ տուգանքի գումար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մեկ այլ աշխատակից՝ Հ. Մ.-ն, 2024 թվականի ընթացքում ընդգրկված լինելով վերը նշված անշարժ հենակետի հերթափոխում, բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1,800․000 ՀՀ դրամ տուգանքի գումար:

Մի շարք դեպքերում էլ Հ. Մ.-ն իր մտերիմ Վ. Հ.-ի դրդմամբ չի կատարել ծառայողական պարտականությունները: Պարզվել է նաև, որ Վ. Հ.-ն, իր հերթին, գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդից կաշառքի միջնորդության պատրվակով գումար է ստացել:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (27 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (30 դրվագ), Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Դ. Տ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և Վ. Հ.-ին՝ 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
«Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video) Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ Տո տվողին է՛լ, առնողին է՛լ. դե գնացե՛ք, հետ բերեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am