Նախնական համաձայնությամբ, ավազակությամբ 2,5մլն դրամ են հափշտակել. խմբի անդամներից մեկը կալանավորվել է

2024թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձինք մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ այդ ընթացքում չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակելով կանխիկ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, որի շրջանակներում ՍՊ ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:

Շենգավիթ վարչական շրջանի քննիչների և ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են ընկերության անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է նաև առերես հարցաքննություն, տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ապացուցողական գործողություններով ստացված տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը մի խումբ՝ նախնական տվյալներով շուրջ 13 անձի հետ նախնական համաձայնությամբ և ուղեկցությամբ, նշված օրն այցելել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող հիշյալ ՍՊ ընկերություն և տնօրենին առաջարկել հովանավորչություն իրականացնելու դիմաց, նաև իր ֆինանսական խնդիրները լուծելու համար իրեն տալ ամսական վարձատրություն: Ստանալով ընկերության տնօրենի մերժումը՝ նշված անձն իր համախոհների հետ միասին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել տնօրենին, ապա վերջինիս վայր ընկնելուց հետո շարունակել են այդ գործողությունները՝ հարվածներ հասցնելով նրա դեմքի, պարանոցի և գլխի շրջաններին։ Այդ ընթացքում աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի, նախնական տվյալներով, 2.500.000 ՀՀ դրամ գումարը։

Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Եթե Արցախը «հղի կին էր», ապա Փաշինյանը սպանեց նրան այնպես, ինչպես իր շարասյունը՝ իրական հղի կնոջը. Լևոն Քոչարյան ԱԺ-ում իրավիճակը լարվեց․«Լևոն ջա՛ն, կասե՞ս՝ քո ընտանիքն ինչքան փող ունի»․ Ալենն ու Քոչարյանը վիճեցին (video) Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Իմ ընտանիքն էսօր լիքը պարտք ունի. Հակոբ Արշակյան (video) Հայաստանի իշխանությունը չի արձագանքում երկխոսության կոչերին․ Թուրքիայի նախկին արտգործնախարար Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, Փաշինյանը սպանեց Արցախը․ Քոչարյանի պատասխանը Նիկոլին (video) Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը ՔՊ-ականը պաշտոն ստացավ Սիրիացի ապստամբների առաջխաղացումը Թուրքիային նոր հնարավորություն են ընձեռել Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Բայդենը քնել է աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի լավագույն ընկերն այդ պոզով-պոչով կենդանին է․ Աննա Գրիգորյան (video) Երևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորն անչափահաս է Թե ինչպես Նիկոլ Փաշինյանն ընկերացավ «պոզով-պոչով կենդանու»՝ կոռուպցիայի հետ. Աննա Գրիգորյանը փաստեր ներկայացրեց կոռուպցիայի մեջ թաթախված իշխանականներից Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները Եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք է պարունակում, ի՞նչ հիմքով է Փաշինյանը կիսվել ՔՊ-ականների հետ. Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. Գեղամյան Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար Փոփոխություններ՝ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Նախարարի հերթական չկատարած խոստումը 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am