Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օրից կլրանա 44-օրյա պատերազմի պաշտոնական ավարտի 4-րդ տարին: Հիշեցնենք, որ այդ պատերազմի պաշտոնական ավարտ է համարվում նոյեմբերի 9-ը, այն օրը, որի երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում կապիտուլ յացիոն հայտարարություն է ստորագրել: Հարկավ, հետագայում նույն Փաշինյանի ու նրա ռեժիմի վնասարար գործողությունների բովանդակությունն ու նյութն այնպիսին էին և են, որ նույնիսկ այդ կապիտուլ յացիոն եռակողմ հայտարարությունը դրանց խորապատկերում ինչ-ինչ նպաստավոր դրույթներ պարունակող է թվում: Բայց հարցն այդ չէ միայն: Ավելի ճիշտ, դա հարցերից միայն մեկն է:

Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ այդ պատերազմը: Այդ հարցը համակողմանի դիտարկելու բազում առիթներ են եղել: Վերջին 4 տարում արձանագրվածի համատեքստում կարելի է հիմնավորված պնդել, որ Փաշինյանն ու իր գլխավորած ռեժիմը միտումնավոր տապալեցին բանակցային գործընթացը, անհավասարակշիռ ու գրգռիչ հայտարարություններով էլ Ադրբեջանի ու Թուրքիայի համար որոշակի հող նախապատրաստեցին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դիմելու պլաններն իրականացնելու համար: Նախքան պատերազմը հետևողականորեն փչացրեցին հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները, բուն պատերազմի նախաշեմին հրաժարվեցին համատեղ զորավարժությունների (որոշակիորեն զսպիչ քայլի)՝ ՀԱՊԿ-ի, նույնն է թե՝ Ռուսաստանի առաջարկությունից: Բուն պատերազմի ընթացքում կայացրեցին անընկալելի ու ռազմական իրադրությամբ չարդարացված որոշումներ՝ կորստի մատնելով պատերազմի գոտում եղած առավել մարտունակ կազմավորումները:

Ավելին, պատերազմի ընթացքում Փաշինյանն ու նրա ռեժիմը մերժեցին ռազմական գործողությունների ընթացքը դադարեցնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի նախաձեռնությունները, ինչի մասին մերկացնող հայտարարություններ արել են թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Իրանի այդ ժամանակվա ԱԳ նախարարը: Բայց նշվածները հիմնականում քաղաքական կամ ռազմաքաղաքական, արտաքինքաղաքական բաղադրիչներ են: Ըստ որում՝ ոչ ամբողջական ու համընդգրկուն: Ակնարկված համընդգրկունը կլինի, երբ իշխանափոխությունից հետո տեղի ունենա, այսպես ասենք՝ «հայկական Նյուրնբերգը», որտեղ կպարզվի, թե այդ ռեժիմի ֆունկցիոներներից ով ինչ դերակատարում է ունեցել Արցախն աղետի մատնելու և Հայաստանն էլ հարվածի տակ դնելու սև գործում: Այս անգամ մենք կկենտրոնանանք բարոյահոգեբանական, հասարակական մի քանի, ինչպես մեզ է թվում, էական հանգամանքների վրա:

Այսպես. 2020-ի նոյեմբերի 9-ից անցել է արդեն 4 տարի: Անողոք փաստն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանության որևէ ներկայացուցիչ պաշտոնապես չեն հրապարակել իրենց հրահրած պատերազմում զոհված, իրենց իշխանության մեղքով կորստի մատնված մեր զինվորականների անունները, ավելի ճիշտ՝ ամբողջական անվանացանկը, նշումով, թե ով է զոհված, ով է անհայտ կորած համարվում, ով՝ գերեվարված: Այո, ժամանակ առ ժամանակ ինչ-որ թվեր հայտարարել են ու հայտարարում են: Բայց թիվն՝ ի՞նչ: Փաշինյանն ու նրա իշխանավորները մի թիվ են ասում, ընդդիմադիրները՝ այլ: Շատերն անհամեմատ ավելի մեծ թվեր են հայտարարում: Բայց... զոհվածները թվեր չեն, զոհվածները մեր տղաներն են, մեր զինվորները, որոնք ունեն անուն-ազգանուն, ունեն կենսագրություն, թեկուզ այս իշխանության պատճառով՝ կարճ: Իսկ թե ինչու չեն հրապարակում անուն առ անուն, արդեն այլ հարց է, գուցե վախենում են, որ այդպիսով հնարավոր է լինելու (կամ՝ հնարավոր կլիներ) շատ ավելի հստակ պարզել, թե իրականում որքան է կազմել զոհերի թիվը, գուցե այլ պատճառներ կան:

Հնարավոր է՝ հետագայում նաև այդ պատճառները պարզվեն: Իսկ մինչ այդ... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բազմապատկել են Եռաբլուրն ու Հայաստանի այլ «Եռաբլուրները»: Այո, երբ քամուց, ասես՝ հրամանով փողփողում են եռագույն դրոշները, այդ ձայնից անհնար է չսարսռալ: Նրանք, ովքեր վերջին 4 տարվա մեջ թեկուզ մեկ անգամ եղել են «Եռաբլուրում», կհաստատեն: Բայց մենք պետք է իմանանք մեր բոլոր զոհվածների, անհայտ կորած համարվողների ու գերության մեջ հայտնվածների անունները: Բոլորի: Չէ՞ որ նրանք իրենց երիտասարդ կյանքերը դրել են հանուն այն բանի, որ մենք շարունակենք ապրել: Իսկ ի՞նչ է հայտնի մեր հասարակությանը այդ պատերազմում ծանր վիրավորում ստացած, հաշմված տղաների ու նրանց կյանքի մասին: Ցավոք, էլի շատ քիչ բան:

Ինչ վերաբերում է փաշինյանական իշխանությանը, ապա այս ընթացքում բազմիցս ենք տեսել նույն Փաշինյանի ցուցադրական խոնարհումները պատերազմում զոհված մեր որևէ հայրենակցի շիրիմին: Բայց դա կեղծավորություն է, ձևականություն ու «փիար»: Մինչդեռ, Փաշինյանի ու նրա իշխանության իրական ու բուն վերաբերմունքը, որն անջնջելիորեն խարանված է այլևս իրենց իշխանախմբի բոլոր ներկայացուցիչների ճակատներին, զոհվածների ծնողներին ու հարազատներին «Եռաբլուրում» զանազան սևակարմիր «բերետների» միջոցով հոշոտելքաշքշելն է:

Զոհվածի ծնողին քաղաքական պատճառներով հետապնդելը, շինծու մեղադրանքներ ներկայացնելը և այդպես շարունակ: Սա՛ է փաշինյանական իշխանության իրական վերաբերմունքն ու էությունը: Մի՞թե պատահական է, որ ամեն մի անհեթեթության համար լիուբոլ փող ունեցող, սնուփդոգերի չեղած համերգին միլիոններ վճարող, հրավառություններ սարքող, տաշի-տուշի «փառատոններ» անցկացնող իշխանությունը ամբողջ 4 տարվա մեջ այդպես էլ ոչ մի լումա չգտավ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակը մարմնավորող մեկ ամբողջական հուշակոթող նախաձեռնելու համար: Իրենց դա պետք չէ: Իրենք, հակառակը, նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները:

Ի դեպ, հենց այնպես չենք նշում՝ «պատերազմի պաշտոնական ավարտ» արտահայտությունը: Պատերազմն, ըստ էության, շարունակվում է: Եվ շարունակվելու է, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են...


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը Կոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ «ՀԱՄԱՍ»-ը նոր առաջնորդ է ընտրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am