ԱԳՆ աշխատակիցը «վիզաների բիզնես» է արել. սկանդալային բացահայտում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:

Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) եւ հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ:

Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցների նկարագրմամբ՝ Նունեն ներկայացրել է, որ գործընթացը կլինի այսպես. ընտանիքներից որոշ ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն եւ վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Հավաստիացումները ստանալուց հետո՝ քաղաքացիները վաճառել են իրենց բնակարանները եւ գրասենյակում 10 հազար դոլար տվել Նունեին, իսկ հետո վերջինս ասել է, որ 7000 ԱՄՆ դոլար էլ պետք է վճարեն ԱԳՆ-ի դիմաց մի մարդու, որը, հետագայում պարզվել է, ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանն է:

Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել:

Երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը՝ նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին (տեսանյութում կան դեպքի մանրամասները):

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի վերաբերյալ 2 անգամ զրուցել է Նունե Սոֆյանի հետ, ով պահանջել է ոչինչ չհրապարակել իր անունից, քանի որ ինքը թույլ չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ:

Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում (փաստաթղթերը տեսանյութում ներկայացված են): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ նրա վարորդը չի եղել:

Նախարարության եւ փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում:

Բայց առավել ուշագրավ է այն, որ ԱԳՆ-ն թաքցրել է պատճառը, թե ինչու է արտաքին գործերի նախարարության վարորդը օրերս ազատվել աշխատանքից:

Փաստն այն է, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի աշխատակիցը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, «անհետացել» է ՀՀ-ից: Այսինքն՝ ԱԳՆ աշխատանքից ազատվելուց 3 օր հետո նա փախել է երկրից, որի մասով եւս պաշտոնական հարցում ենք արել:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն, լրացուցիչ 30 օր են խնդրել՝ պարզագույն այս հարցերին պատասխանելու համար: Եվ այս դանդաղկոտությունն է թերեւս պատճառը, որ Երջանիկ Ումրշատյանը հասցրեց հեռանալ Հայաստանից:

Իսկ սա ուղղակի հանցագործություն չէ, այլ ՀՀ պետական պաշտոնյաների ենթադրյալ ներգրավվածությամբ միջպետական սկանդալ. օտար երկրների դեսպանատները փաստացի փորձել են ներքաշել խարդախությունների մեջ, իսկ Նիդերլանդների դեպքում 8 հոգու վիզան ստացվել է 3 օրում:

Մանրամասները՝ տեսանյութում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ–ից. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը դրական է համարում այն, որ այսօր բարբառներն ավելի թուլանում են Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. ԲՏԱ նախարարի պնդման հետքերով Թաիլանդի իշխանությունները մայրաքաղաքում տրանսպորտը դարձրել են անվճար Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը Հարավային Կորեայի դատախազությունը փորձել է երկարացնել նախագահի ձերբակալման ժամկետը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Ադրբեջանը 2020-ի համեմատությամբ ամեն տարի ավելացրել է պաշտպանության բյուջետային ծախսերը․ Վարդան Բալյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել Վայոց ձորի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է Ինչպես թքել եք քաղաքացու վրա, այնպես էլ թքած ունեք պետության վրա․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը հերոս է հռչակել հարկատուներին, մինչդեռ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե՝ հերոսություն Աննուներ տուր, այ' կեղծարար Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվում են, ադրբեջանական մասնավոր հեռուստաընկերությունը «Ռուսական տանը» մեղադրել է լրտեսության մեջ Եկեղեցին մոմ է վաճառում, ինչի՞ պիտի ՀԴՄ չտա. Փաշինյան Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը Ուկրաինայի ԶՈւ-ն մեծ կորուսներ ունի «Ազգային ժողովն ի՞նչ է անվանվելու` քաղաքացիական ժողո՞վ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Նիկոլը նոր աղետալի վիճակ է ստեղծում․ թվերը լսե՛ք․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Գրանտակերները թերևս անցնեն իրար միս ուտելու. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունվարի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 23-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 23-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am