Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը

«Փաստ» օրաթերթը գրում է. Ցանկացած երկրի համար տնտեսության դիվերսիֆիկացիան կարևոր նշանակություն ունի, որպեսզի կախված չլինի մեկ երկրից ու մեկ ուղղությունից: Հայաստանի իշխանությունները ևս պարբերաբար խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, սակայն գնալով հակառակ արդյունքն են գրանցում: Իսկ ընդհանրապես, որևէ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումները, մոտեցումները մեծ հաշվով կախված են լինում արտաքին առևտրաշրջանառության, այլ երկրների հետ տնտեսական կապերի և համանման մի շարք այլ գործոնների հետ: Օրինակ՝ հարևան Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է՝ կազմելով 1 մլրդ 313 մլն ԱՄՆ դոլար:

Ի մասնավորի, Վրաստանից գինու արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 146,9 դոլարի: Ավելին, Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ երկրորդը Լեհաստանն է՝ ընդամենը 5,2 տոկոսով, երրորդը՝ Ուկրաինան՝ 4,1 տոկոսով, չորրորդը՝ Ղազախստանը՝ 3,8 տոկոսով, և հինգերորդը՝ Չինաստանը՝ 3,1 տոկոսով: Գինուց զատ, Վրաստանը միանգամից 2,7 անգամ ավելացրել է թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումը դեպի Ռուսաստան: «Առյուծի բաժինը» կազմում է կոնյակը (107 մլն), հետո գալիս են վիսկին (2,6 մլն) և օղին (442 հազար): Հանքային և գազավորված ըմպելիքների արտահանման ծավալները դեպի Ռուսաստան ավելացել են 25,7 տոկոսով և հասել 61 մլն դոլարի: Իսկ, ահա, այսպես կոչված, «լիմոնադների» արտահանումը ՌԴ ավելացել է 2,8 տոկոսով:

Որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի, ներկայացնենք նաև Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության պատկերը: ԵՄ երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրի ծավալները զգալիորեն անկում են ապրել՝ նվազելով մոտ 24 տոկոսային կետով։ Փոխարենը Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի ծավալները աճել են 3,6 անգամ։ Ըստ վիճակագրական տվյալների, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը Հայաստան-ԵՄ առևտրի ծավալներին դեռ չավարտված 2024 թվականին արդեն իսկ գերազանցում է 6,8 անգամ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am