Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը, անդրադառնալով ամերիկյան ընտրություններին, նշել է բառացիորեն հետևյալը.

«...Մենք որևէ մեծ ակնկալիքի պատճառ չունենք...»:

Ըստ Մեդվեդևի, Ռուսաստանը ոչինչ չի շահում ԱՄՆ ընտրություններից, այլ կենտրոնացած պիտի լինի Ուկրաինայում ընթացող պատերազմում հաղթանակ տանելու վրա։

Պատճառաբանելով իր հիմնավորումը, նա նշել է.

Առաջին՝

Ռուսաստանի համար ընտրությունները ոչինչ չեն փոխի, քանի որ թեկնածուների դիրքորոշումները լիովին արտացոլում են երկկուսակցական կոնսենսուսը Ռուսաստանի պարտության անհրաժեշտության վերաբերյալ։

Երկրորդ՝

Կամալան հիմար է, անփորձ, վերահսկվող և վախենում է իր շրջապատի բոլոր մարդկանցից։ Փաստացի՝ երկրի ղեկավարումը կհայտնվի ամենակարևոր նախարարների և օգնականների մի խումբ մարդկանց ձեռքը, գումարած դրան կշարունակվի Օբամայի ընտանիքի կողմից անուղղակի ազդեցությունը նրա վրա :

Երրորդ՝

Հոգնած Թրամփն, ով հնչեցնում է «Ես գործարք կառաջարկեմ» և «Ես հիանալի հարաբերություններ ունեմ...» արտահայտություններ, նույնպես ստիպված կլինի հետևել համակարգի բոլոր կանոններին: Նա չի կարող դադարեցնել հակամարտությունը։ Ո՛չ մեկ օրում, ո՛չ երեք օրում, ո՛չ երեք ամսում: Եվ եթե նա իսկապես փորձի, դա կյանքի կոչել, ապա ապա կարող է կիսել Ջոն Քենեդիի ճակատագիրը:

Մեդվեդևը փաստացի հայտարարում է, որ ուկրաինական պատերազմի հետագա ճակատագիրը չի կարող կախված լինել Թրամփի ներկայիս դիրքորոշումից, քանի որ այդ պատերազմի մեջ ուղղակի շահագրգրված են ամերիկյան ազդեցիկ ռազմա-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչներչը: Եվ, եթե Թրամփն անտեսի այդ շրջանակների շահերը, ապա կունենա այն ճակատագիրը, որն ունեցավ Քենեդին, 1963-ին, երբ փորձում էր դիմակայել այն ժամանակվա ամերիկյան նույնատիպ շրջանակների շահերին:

Ինչքանով կարող է իրական դառնալ Մեդվեդևի կանխատեսումը, դժվար է ասել:

Նշենք միայն, որ միայն վերջին կես տարվա ընթացքում Թրամփի վրա իրականացվել է առնվազն երկու մահափորձ, ընդ որում մեկի ժամանակ, Թրամպը պատահական է փրկվել:

Իսկ դա նշանակում է, որ Թրամփի ներկայիս դիրքորոշումները տարբեր հարցերում ուղղակի հակասության մեջ են մտել ամերիկյան ազդեցիկ դիփ-սթեյթի շրջանակների հետ: Իսկ այդ ժամանակ, հայտնի է, թե ինչ է կատարվում:

Իսկ Մեդվեդևի այս նախազգուշացումը, նպատակ ունի ռուս հանրությանը հեռու պահել ավելնորդ պատրանքներից՝ կապված ամերիկյան ընտրության արդյունքի հետ:

Սակայն ամերիկյան ընտրության արդյունքը միայն ուկրաինական խնդրի վրա չի ազդի:

Այն կարող է ունենալ ավելի խորը գաղափարական և արժեքային ազդեցություն՝ ցույց տալով և նույնիսկ թելադրելով նոր թրենդ մյուս երկրների վրա:

Այլ հարց է, որ Ռուսաստանում այս խնդիրը հիմնականում դիտարկում են ռուս-ուկրաինական պրիզմայով, և այդ պատճառով էլ Մեդվեդևի գրառմանը համամիտ է ռուսական վերնախավի զգալի մասը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Էդ ու՞մ հետ եք հանցավոր համաձայնության եկել․ վախենու՞մ եք անունները տալ․ ավագանու անդամն՝ Ավինյանին (video) Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․Ատոմակայանը կփակվի․ Թուրքիան հասնում է իր նպատակին․ Հովհաննիսյան (video) Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան Պեդրո Զարուկյանն ու Ավինյանը «կծեցին» միմյանց (video) ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Ձեզ ասում եմ՝ ու՞ր են էդ փողերն, ասում եք՝ խաբար չե՛նք․․․ ո՞նց կլինի տենց․ ընդդիմադիրը՝ պաշտոնյային (video) Նարեկ Սամսոնյանը հանցագործություն չի գործել, իշխանության որոշմամբ է բանտում հայտնվել․ Աբրահամյան «էդ ձեր ծրագիրը խայտառակություն է»․ Մեսրոպ Մանուկյանը ծաղրեց Ավինյանին ու իշխանականներին (video) Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ» Սրա՛նք փաստեր են․․․ իշխանություններն անցել են վախի մթնոլորտ տարածելուն․ Էլինար Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am