Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա է իրականացնում Երևանի Քաղաքապետարանի առջև՝ ներկայացնելով «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև կնքված գործարքի մանրամասները․
«Հենց հիմա ես քաղաքապետարանում նստածներին՝ ի դեմս Սուրեն Գրիգորյանին կոչ եմ անում, վստահ եմ, որ ինձ ուղիղ եթերով հետևում են, իջնեն, գան ինձ հետ բանավեճի, որպեսզի ես ապացուցեմ, թե ոնց են իրենք մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված։ Գնացել եմ մարդու իրավունքների պաշտպանի մոտ ասում եմ՝ հրատապ խնդիր է, ներկայացնում եմ երևանցիներին, իմ անձնական խնդրով չեմ եկել։ Դուք պարտադրում եք, որ ես իմ բոլոր տվյալները ներկայացնեմ մասնավոր ընկերությանը՝ «Թել-Սել»-ին։ Ես չգիտեմ, ի՞նչ է անելու այդ ընկերությունը մեր տվյալների հետ։ Պետական հովանավորությամբ, պետական պարտադրանքով նրանք մենաշնորհ են սարքում «Թել-Սել»-ին։ Կոռուպցիան պոզով պոչով չի լինում»,-ասաց նա՝ կոչ անելով վաղվանից տրանսպորտ նստելիս ցույց տալ բանկային քարտն ու ասել՝ «սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին, իրենք պետք է համակարգը տեղադրած լինեն, չեն տեղադրել»։
«Քաղաքացիները պետք է ասեն՝ ես իմ 100 դրամը վճարում եմ, սարքը չկա, չեմ վճարում։ Հիմա հարց եմ տալիս, քաղաքապետարան, ի դեմս Սուրեն Գրիգորյանի, դու փայ ունե՞ս, թե՞ չունես այդտեղ։ Եթե չունեք, ինչի՞ եք կյանքի գնով ուզում, որ «Թել-Սել»-ը կյանքի կոչվի»,-ասաց Մանուկյանը՝ նշելով նաև, որ ըստ պայմանագրի պետք է արդեն տեղադրված լինեին սարքեր և մարդիկ կարողանային բանկայաին քարտերով վճարել ուղեվարձը։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը