«ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը. Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին:

 1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ. ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

2. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չթուլացնի Արցախյան բանակցային խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի դիրքերը, իսկ Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն, բացահայտ հրաժարվեց Արցախից:

3. Սերժ Սարգսյանը, լրացուցիչ զոհեր չտալու համար, 2018թ. ապրիլյան պատերազմում հրաման չտվեց վերաազատագրել մի բարձունք և համաձայնվեց հրադադարի խնդրանքին, իսկ Նիկոլի կառավարությունը՝ ընդհուպ Շուշին հանձնելու գնով 5000 զոհ տվեց, որպեսզի իրեն չասեն դավաճան:


4. Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականությունը վարում էր այնպես, որ հստակ ձևակերպված ու պաշտպանված լինեն հայկական պետությունների շահերը, իսկ Նիկոլի կառավարությունը արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես իր իշխանությունը պահելու սկզբունքից՝ ակնհայտորեն զոհաբերելով հայկական պետությունների շահերը:

5. Սերժ Սարգսյանի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում էր հասարակության համախմբման, բոլոր շերտերի և խավերի խնդիրները կոնսոլիդացնելու, փոխադարձ հարգանքի միջավայր ձևավորելու վրա՝ լսելով ու հաշվի առնելով նաև ընդդիմադիր տեսակետները: Նիկոլի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում է հանրային թշնամանքի, անհանդուրժողականության, բաժանարար գծերի, շինծու քրեական գործերով մարդկանց պախարակելու, կեղծ օրակարգերով հասարակությանը խաբելու և մանիպուլյացնելու եղանակով:

6. Սերժ Սարգսյանի կառավարությունը հայ ժողովրդի անվտանգության կամ պաշտպանունակության խնդիրը լուծում էր Հայաստանի հետ ՌԴ ռազմավարական համատեղ շահերի առաջ մղման, ինչպես նաև տարբեր երկրների հետ գործընկերային հարաբերությունների կառուցման եղանակով: Նիկոլի կառավարությունն այդ խնդիրը չի լուծում ընդհանրապես՝ ի ցույց դնելով անպաշտպանության հանգամանքը, իսկ սպառազինության ձեռքբերումը վերածել են մանրածախ առևտրի:

7. Սերժ Սարգսյանի կառավարությունն ուներ ազգային անվտանգության հստակ ռազմավարություն և դրանից բխող բազմաթիվ առաջնորդող հայեցակարգային փաստաթղթեր: Նիկոլի կառավարությունն արդեն 4-րդ տարին է փաստացի չունի ազգային անվտանգության ռազմավարություն: Ինչ էլ ունեն 2020թ.-ից այլևս իրականության հետ որևէ աղերս չունի:

8. Սերժ Սարգսյանի կառավարության քաղաքականության շնորհիվ (ԵԱՏՄ, ԵՄ, Իրան և այլ երկրներ) այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է պետության և հասարակության համար ապահովել ապրանքաշրջանառություն, արտաքին առևտուր, համախառն ներքին եկամուտ, և սոցիալական պարտավորություններ: Նիկոլի կառավարությունը յոթ տարիների ընթացքում ոչինչ չի ավելացրել, ընդհակառակը՝ Արցախի կորստի և ՀՀ որոշ տարածքներում Ադրբեջանցիների վերահսկողության արդյունքում կորցրել են միլիարդավոր դոլարների տնտեսական ռեսուրսներ: Իսկ “Խաղաղության խաչմերուկի” տնտեսական ակնկալիքների մասին հեքիաթները դեռ շատ հեռու են որևէ կերպ իրականություն դառնալուց:

9. Սերժ Սարգսյանի կառավարությունն արտաքին վարկերը ներգրավվում էր հիմնականում երկրի տնտեսության մեջ կապիտալ ներդրումների նպատակով, իսկ Նիկոլի կառավարությունն արտաքին պարտքը կրկնակի ավելացրել է հիմնականում սպառողական ծախսերն ավելացնելու և ժողովրդի վարկային բեռը անհամեմատ մեծացնելու տրամաբանությամբ:

10. Սերժ Սարգսյանի կառավարությունն արդեն իսկ ապացուցել է իր վարած արդարացի ու հայաստանակենտրոն քաղաքականությունը, իսկ Նիկոլի կառավարության հասցրած աղետի ու վնասների մասին պատմությունը դեռ շատ է հիշելու:

Թեմաներն, իհարկե, շատ ավելի են, քան կարելի է նկարագրել: Ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է:

Թող լինի գործող կառավարիչների թեկուզ մեկ փաստացի առավելություն և դա կարելի է հաշվի առնել ապագայի համար»:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է «Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կնոջ նոր հրապարակումը Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով Ռուսները պրոցես են սկսել․․․ Հայկ Նահապետյան (video) Էրդողան ես, ինչ ես․․․ ոչ միայն ձեր դրոշն ենք վառելու, նաև ջարդուխուրդ ենք անելու․ Զարուհի Փոստանջյան (video) Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն այս իմպիչմենտով ուժեղացնում են Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Իմ ինքնասիրությունից ցածր է, որ պետք է հիմա անդրադառնամ Աննայի նման «ոջիլին»․ Արմինե Ադիբեկյան (video) Սպասելու ենք 107 պատգամավոների անհատական պատասխանին․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Андраник Мигранян։ Есть два механизма привлечения к ответственности Пашиняна и Алиева (video) «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Մեծ Բրիտանիան նախապատրաստում է Աննա Հակոբյանին․․․ Հայկ Նահապետյան (video) Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Նիկոլը էլ ձայն չունի․ ընդդիմությունը պետք է այս քայլերն անի․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը. թուրքական ԶԼՄ-ներ Ադրբեջանցիները կրակում են, իսկ հայ գյուղին մշակում թշնամու դիտակետի տակ գտնվող հողը Իրանի և Ադրբեջանի նախագահները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am