Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները

«Փաստ» օրաթերթը գրում է. Վրաստանում այս օրերին ծավալվող իրադարձություններին Հայաստանում, բնականաբար, ուշադրությամբ են հետևում: Քիչ չեն կշռադատված, հիմնավորված, փաստարկված մեկնաբանությունները: Բայց, նույնքան բնականաբար, չէին կարող լինել միագիծ զուգահեռումներ ու այդ իսկ պատճառով՝ մակերեսային դիտարկումներ: Նախ՝ մի փոքր վրացական անցուդարձի մասին: Այնտեղ, գիտեք, խորհրդարանական ընտրություններում ստանալով ձայների մոտ 54 տոկոսը՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ: Գերազանցապես Արևմուտքի թելը թելող ընդդիմադիր մյուս ուժերը (4 ընտրական միավորում, կուսակցություններ) հայտարարեցին, որ քվեարկության արդյունքները չեն ճանաչում, մանդատներն էլ չեն վերցնի:

Թե Վրաստանում կողմերից ամեն մեկն ինչ է ուզում, կարծում ենք, հընթացս դեռ արծարծելու առիթ կլինի: Առայժմ կենտրոնանանք այդ «մանդատները չվերցնելու» պահի վրա: Սա ոգևորել է մշտապես ընդդիմության ընդդիմության դերում հանդես եկող հայրենական որոշ շրջանակների ներկայացուցիչներին (ի դեպ, ոչ բոլորին, ինչն արդեն դրական է), որոնք նորից հին երգն են սկսել, թե՝ տեսեք, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն էլ պիտի մանդատները այդպես վայր դներ սկզբում, հետո, այսօր, վաղը... Առավել ոգևորված աշխուժակները (ընդ որում, այստեղ նաև իշխանության թելը թելողներից էլ քիչ չեն) բացականչում են, թե՝ «այ, տեսեք, օրինակ վերցրեք վրացական ընդդիմադիրներից...» և այլն:

Առհասարակ, եթե օրինակ վերցնելու լիներ, Հայաստանի իշխանությունները պիտի որ օրինակ վերցնեին Վրաստանի իշխանություններից ու «Վրացական երազանքի» լիդեր Իվանիշվիլուց՝ մասնավորապես սեփական պետության և ազգի շահերն ամեն ինչից վեր դասելու առումով: Հիմա՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու, չվերցնելու, վերցրածը դնելու նրբերանգներին: Որո՞նք են վրացական ընդդիմադիրների շարժառիթները: Վրաստանի ընդդիմադիր ուժերը, Արևմուտքի ուղղորդմամբ ու դրդմամբ, նաև կոնկրետ արևմտյան տերությունների ներկայացուցիչների ուղիղ ներգրավման պայմաններում, հրաժարվում են վերցնել խորհրդարանական մանդատները (իսկ ավելի ստույգ՝ առայժմ հայտարարում են այդ մասին)՝ նպատակ ունենալով այդպիսով զարգացնել հետընտրական ցնցումներ, հրահրել բախումներ: Առանցքային նպատակը այդօրինակ ցնցումներով հեղափոխական տարբերակով իշխանությունը զավթելն է, այն է՝ հեղաշրջում անելը: Հիմա գանք մեր իրավիճակին:

Օրինակ՝ 2021 թվականի հունիս-հուլիսին: Եթե ընդդիմությունը այն ժամանակ հրաժարվեր վերցնել մանդատները, քաղաքական առումով բացարձակապես ոչինչ չէր լինելու: Ուղղակի Փաշինյանի ՔՊ-ն հպարտ մենության մեջ նստելու էր ԱԺ-ում ու ինքն իրենով «օրենքներ» և որոշումներ էր ընդունելու: Մի շատ պարզ ու չափազանց թարմ օրինակ: Երբ օրերս ԱԺ բերվեց, այսպես կոչված, սահմանազատման, իրականում՝ Հայաստանի կենսական տարածքները թշնամուն շարունակաբար հանձնելու «կանոնակարգը», ընդդիմությունն այն որակեց որպես հակապետական, հակաօրինական, հակասահմանադրական փաստաթուղթ և միահամուռ բոյկոտեց դրա թե՛ քննարկումը, թե՛ քվեարկությունը: Ու՝ ի՞նչ: Փաշինյանի ՔՊ-ն 67 «կողմով» բոլշևիկյան միաձայնությամբ վավերացրեց այն: Հիմա. ընդդիմության այդ բոյկոտը, ըստ էության, «մանդատները վայր դնել» էր՝ առանձին վերցրած խնդրի հետ կապված (մեծ հաշվով՝ «մանդատներ չվերցնելը», «մանդատներ դնելը» հենց քաղաքական բոյկոտ է):

Բայց բոլորս տեսանք, որ դա Փաշինյանին ու նրա ՔՊ-ին ոչ մի կերպ չխանգարեց, որպեսզի ընդունեն կամ վավերացնեն հիշյալ հակապետական, մենք կասենք նաև՝ հակահայկական «փաստաթուղթը»: Մի խոսքով, պարզից էլ պարզ է, որ 2021-ի հունիս-հուլիսից սկսյալ, եթե ընդդիմությունը մանդատները չվերցներ կամ հետո վայր դներ, ՔՊ-ն պարզապես ավելի հեշտ ու անվրդով էր միանձնյա տնօրինելու ԱԺ-ն: Առանց լարվելու... Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե, այսպես կոչված, «քաղաքակիրթ Արևմուտքը», «ժողովրդավարական երկրները» Փաշինյանին ինչ-որ բան էին ասելու կամ դիտողություն էին անելու առ այն, որ նա միակուսակցական խորհրդարանի պայմաններում է իշխանավարում, ապա նման ակնկալիքներ ունեցողները անբուժելի միամիտ են: Արևմուտքը, ինչպես տեսաք, հիացած, ոգևորված, ցնծալով ողջունեց ու խրախուսեց Փաշինյանին՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու, մարդկանց հոշոտելու, կանանց ու երեխաների վրա արգելված նռնակներ նետելու, շուրջ հարյուր մարդու վիրավորելու, ևս մեկ քաղաքացու հաշմանդամ դարձնելու համար:

Երկրորդ. երբ հիմա ոմանք ոգևորված ասում են, թե՝ «մանդատները վայր դրեք», միտումնավոր «մոռանում» են, որ խորհրդարանական ուժ լինելով՝ ընդդիմադիրները գոնե մի փոքր հնարավորություն ունեն ընտրահանձնաժողովների միջոցով վերահսկել ընտրությունների ընթացքը: Այնինչ, մանդատները դնելով՝ ընդդիմությունը ուղղակիորեն կզրկվի այդ հնարավորությունից, իսկ ընտրահանձնաժողովներն էլ լիովին կքպացվեն ու՝ վերջ: Ի՞նչ ընտրություն-մընտրություն: Առավել ևս նկատենք, որ հաշվի առնելով, թե ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում պարտված ՔՊ-ն ինչպես է ընտրություններից հետո ապօրինաբար զավթում իշխանությունը, իսկ ընտրությունների ժամանակ ինչպիսի տոտալ վարչական ռեսուրս է կիրառում, դժվար չէ պատկերացնել, թե «նիկոլական» ընտրությունները Հայաստանում ինչ խայտառակություն կարող են լինել: Ի՞նչ անել, հանդուրժե՞լ, ձեռքերը ծալած նստե՞լ: Իհարկե՝ ոչ: Վերադառնանք Վրաստանի զարգացումներին: Ի՞նչ է ուզում Իվանիշվիլու «Վրացական երազանքը»:

Հիմնականը. չի ուզում դառնալ Արևմուտքի մանրադրամ և իր երկիրն ու ժողովրդին զոհաբերել՝ հանուն այն բանի, որ դառնա «երկրորդ ճակատ»՝ Ռուսաստանի դեմ: Մարդիկ ընդամենը իրենց երկրի շահն են պահում: Առավել ևս, որ մի անգամ արդեն այդ «ճակատվելու» դառը փորձն ունեն: Ի՞նչ է ուզում վրացական ընդդիմությունը: Վրացական ընդդիմությունն ուզում է սպասարկել Արևմուտքի շահը ու իբր ԵՄ-ին անդամակցելու խոստումների դիմաց երկիրը դարձնել Ռուսաստանի դեմ պատերազի թատերաբեմ:

Ի դեպ, նման պայթյունային զարգացման դեպքում Հայաստանն էլ իր հերթին է ծանրագույն վիճակի մեջ ընկնելու, քանի որ մեզ համար կենսական երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներն անցնում են Վրաստանով: Մեզ մշտապես անհրաժեշտ է, որ Վրաստանում լինի կայուն, կանխատեսելի վիճակ: Բայց երևում է՝ ոմանց համար սորոսյան կամ այլ ֆոնդերից ստացած փողերն ավելի թանկ են, քան անգամ իրենց երեխաների կյանքն ու անվտանգությունը: Վրաստանի օրվա իշխանությունը գործնականում պայքարում է երկրաքանդության դեմ: Իսկ Հայաստանում ընդդիմությունն է ուժերի կարողության չափով պայքարում երկրաքանդության դեմ: Այն երկրաքանդության, որն իրականացնում են Փաշինյանն ու ՔՊ-ն: Այ, սա է բուն հարցը և բուն տարբերությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ Քանի սրանք են մեզ իշխում, մեր ամեն նոր օրը նախորդից վատն է լինելու Ալիեւը բարձրաձայնել է, որ բարձունքներ գրավելը հեռահար նպատակ է ունեցել 2018-ը եկավ ու իր հետ բերեց մեծ աղետ, մի աննամուս ազգային պատուհաս և սկսվեց հայի կորուստների ժամանակը. Մարգարիտ Եսայան Աննա֊Էրատոն այ օրով աֆրիկյան կայֆերից է տեսանյութ հրապարակել... Կեցց֊են կայֆերը և կայծերը... Խայտառակության և ամոթի այս օրը պիտի վերափոխենք. Բագրատ Սրբազան Արարատում բախվել են «Nissan»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Արագածոտնի մարզում «Kia Optima»-ն կողաշրջված հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Հայրենիքը հանձնողներն անհայրենիք, անդեմ թշվառներ են, որոնք դաժան վերջ են ունենալու․ Մետաքսե Հակոբյան Բան չի պատահել, կարևորը՝ Քոչարյանը հետ չգար․․․ Պատերազմի 4-րդ տարելիցին Փաշինյանի կինը ցուցադրել է, թե ինչպես է կյանքը վայելում դստեր հետ սաֆարիում Ամոթ, հազար ամոթ... Լուսավոր տղաների մայրերը այս գիշերը կանցկացնեն հավանաբար Եռաբլուրում, իսկ տիկնայք... Նարեկ Մանթաշյան Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը․ Սամվել Ֆարմանյան Գեղարքունիքում վարորդը մեքենայով գլորվել է ձորակը․ զինծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական խախտումներն ու մանևրները․ 168.am Սեփական ժողովրդի կռիվը ուրացող ՀՀ ղեկավարը պետք է կանգնի արդար դատավարության առաջ․ ադրբեջանագետ Bloomberg. Պուտինը կհաղթի Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանը շարունակում է մնալ փոշու մեջ Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները Իրենց ընդդիմադիր երևակայող որոշ շրջանակների 1 հարց պետք է ուղղել. արտահերթին ո՞վ է պատրաստ․ Աշոտյան Կարևոր՝ վարորդների համար Հանրահավաքի մասնակիցների մի մասն ուղղվել է դեպի երկրի նախագահի նստավայր Բագրատ Սրբազանի ուղերձը Եռաբլուրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am