Բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից

ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, նշվում է, որ նախագծի հիմնական նպատակն է սահմանել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտան վարկավորել նաև միայնակ անժառանգ տարեցներին։

«Միայնակ անժառանգ տարեցների վարկավորումը ռիսկային է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ գործող իրավակարգավորմամբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ»,- ասված է որոշման մեջ։

Նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում նրանց մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։ Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։

Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 15–ի դրությամբ դեռևս առկա են չիրացված հավաստագրեր, որոնցից մի քանիսը (առավելագույնը 10) պատկանում է միայնակ անժառանգ տարեցների։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։

Այս ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ՀՀ–ում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,947 շահառու, որից շուրջ 3332 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Երվանդ Բոզոյանը փաստերով ներկայացնում է Սյունիքը հանձնելու Նիկոլի քայլերը (video) Փաշինյանի ազգանունից երևում է, թե որտեղից ա, ինքը մեզ պատասխան պիտի տա, չենք գնալու ստեղից (video) Բերանս բացել չտա՛ք․․․ժողովրդին թողել ա, ընկել տերտերների հետևից․․․ լարված իրավիճակ Կառավարության մոտ (video) ՖԵՅՔ 1․ Ռուսաստանն է ուղարկե՞լ Սամվել Կարապետյանին Հայաստան․․. (video) «Պարալիզացրե՛ք սաղ, տեսեք՝ շոուն որն ա»․ վարդաշենցիների պատասխանը Փաշինյանին (video) Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են Իբր մեզ համար են ընտրվել․․․ մեզ խաբում են, սրանք մեզ հետ կապ չունեն․ վարդաշենցին՝ Փաշինյանին (video) Մեզ ասում են՝ դուք եք ընտրել սրանց, դե ստացեք․․․ մենք ի՞նչ անենք հիմա․․․ բողոքի ակցիա (video) Ի վերջո, ՀՀ տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կարգավիճակում. Թադևոս Ավետիսյան Ավինյա՛ն, դու հիշու՞մ ես՝ մենք քեզ ինչպես ընդունեցինք․․․ էս ի՞նչ եք մեզ հետ անում․․․ վարդաշենցի (video) Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ Փաշինյա՛ն, Վարդաշենի շենքերում անգամ թափառող կենդանիները չեն դիմանա․ Սոնա Աղեկյան (video) Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am