ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ կառավարությունը տապալել է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը` ՀՀ քաղաքացիություն ունենալու արհեստական պահանջով և աջակցության շատ ցածր չափով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրին դիմողների թիվը, որ ընդամենը մոտ 30 ընտանիք է, վկայում է կառավարության ծրագրի ձախողման մասին։ Արդեն երկրորդ ձմեռն են այդ մարդիկ դիմավորում առանց կացարանի։ Եթե կառավարությունը մի ծրագիր է իրականացնում 100.000–ից ավելի անձանց համար, բայց դիմում է մի քանի տասնյակ մարդ, նշանակում է ծրագրի հետ մի բան այն չէ։ 100.000 հոգուց 100-200 մարդու հնարավոր է ասել, որ դուք ինչ–որ սխալ փաստաթղթեր եք ներկայացրել, բայց հնարավոր չէ 110.000 մարդու մեղադրել ծրագրի շահառու չդառնալու համար»,–ասաց նա։

Առաքելյանն ընդգծեց, որ սերտիֆիկատներում նշված աջակցության չափը հեռու է նորմալ կացարան ունենալու ցանկությունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը վստահ է, որ 3 մլն դրամ սերտիֆիկատով միջինը 3-4 հոգանոց ընտանիքը 10 մլն դրամով չի կարող նորմալ կացարան կառուցել կամ գնել։

«Հնարավոր է ինչ–որ գյուղերում 10 մլն դրամով ինչ–որ տուն գնել, բայց այդ տունը նորմալ ապրելու պիտանի չի լինի և պետք է վերականգնվի։ Իրավիճակն ավելի բարդ է միայնակ մարդկանց կամ ամուսինների համար, որոնք 1-2 հոգի են և 3 կամ 6 մլն դրամով ընդհանրապես չեն կարողանա որևէ գույք ձեռք բերել»,–ասաց նա։

Առաքելյանը վստահ է, որ եթե արցախցիները կարճ ժամանակում չկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրը, արտագաղթել պատրաստվողների թիվը կշատանա։

Նշենք, որ ավելի վաղ «Արցախ Միությունը» հրապարակել է զեկույց, որն անդրադառնում է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրին։ Զեկույցը վերլուծում է այս տարվա մայիսից իրականացվող ծրագրի հիմնական սկզբունքներն ու տեղեկացնում, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Ծրագրից օգտվելու համար վարկավորմանն առնչվող խոչընդոտներ ևս կան։



դիտվել է 35 անգամ
Լրահոս
Վստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն՝ Թրամփին Երևանում բախվել է 2 Mercedes. կա վիրավոր Ու՞ր են Մարտունու ԲԿ-ի միլիոնավոր դրամներն ու թանկարժեք գույքը. Yerkir.am Նիկոլի բուդապեշտյան հեծանվային մանիպուլյացիան. Գագիկ Համբարյան Քավոր-սանիկ ամբողջությամբ կվերահսկեն Սննդի անվտանգության ոլորտը. Ո՞վ է ՍԱՊԾ ղեկավարի հավանական թեկնածուն «Չայնիի» ոլորանների մոտ բախվել են Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ը և «BMW X5»-ը, երթուղայինում 15 ուղևոր է եղել 44-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի շենքը ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. նրանց մեղադրանք է ներկայացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի համար հաջորդ տարի նախատեսված է շուրջ 9 մլրդ դրամ Ցանկացած փորձ, որը ստվեր կգցի հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, անընդունելի է․ դեսպանը՝ Զուրաբիշվիլիի հրապարակման մասին Թրամփը ատում է Զելենսկուն․ Комсомольская правда Իրավունք չունե՛նք լռելու և համակերպվելու․ ակցիա՝ գերիների վերադարձի պահանջով (տեսանյութ) Ոչ ես էի անչափահասների մոտ կալանավորել 2 ամսով, ոչ էլ Արմեն Գրիգորյանին են բանտ ուղարկել ու սպանե՞լ . Տաթևիկ Վիրաբյան Գնացքները գալիս են գերբեռնված, քաղաքացիները ստիպված լքում են կայարանը. լրագրող Խոշոր վթար Կոտայքի մարզում. բախվել են Shacman բետոնախառնիչն ու KamAZ-ը. տուժած կա Նախնական համաձայնությամբ, ավազակությամբ 2,5մլն դրամ են հափշտակել. խմբի անդամներից մեկը կալանավորվել է Փաշինյանն ու Էրդողանը զրուցել են Թրամփը կարող է ներում շնորհել ինքն իրեն Իրավիճակի բարելավմանը խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները Վարուժան Ավետիսյանի որդին տուգանվեց 550․000 դրամով՝ Փաշինյանին «դավաճան» ասելու համար #ՀԻՄԱ․ Թրամփը ոչ մի կերպ չի զսպելու Ալիևին, սակայն․․․ Հարութ Սասունյանն՝ ԱՄՆ-ից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am