ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ կառավարությունը տապալել է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը` ՀՀ քաղաքացիություն ունենալու արհեստական պահանջով և աջակցության շատ ցածր չափով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրին դիմողների թիվը, որ ընդամենը մոտ 30 ընտանիք է, վկայում է կառավարության ծրագրի ձախողման մասին։ Արդեն երկրորդ ձմեռն են այդ մարդիկ դիմավորում առանց կացարանի։ Եթե կառավարությունը մի ծրագիր է իրականացնում 100.000–ից ավելի անձանց համար, բայց դիմում է մի քանի տասնյակ մարդ, նշանակում է ծրագրի հետ մի բան այն չէ։ 100.000 հոգուց 100-200 մարդու հնարավոր է ասել, որ դուք ինչ–որ սխալ փաստաթղթեր եք ներկայացրել, բայց հնարավոր չէ 110.000 մարդու մեղադրել ծրագրի շահառու չդառնալու համար»,–ասաց նա։

Առաքելյանն ընդգծեց, որ սերտիֆիկատներում նշված աջակցության չափը հեռու է նորմալ կացարան ունենալու ցանկությունից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը վստահ է, որ 3 մլն դրամ սերտիֆիկատով միջինը 3-4 հոգանոց ընտանիքը 10 մլն դրամով չի կարող նորմալ կացարան կառուցել կամ գնել։

«Հնարավոր է ինչ–որ գյուղերում 10 մլն դրամով ինչ–որ տուն գնել, բայց այդ տունը նորմալ ապրելու պիտանի չի լինի և պետք է վերականգնվի։ Իրավիճակն ավելի բարդ է միայնակ մարդկանց կամ ամուսինների համար, որոնք 1-2 հոգի են և 3 կամ 6 մլն դրամով ընդհանրապես չեն կարողանա որևէ գույք ձեռք բերել»,–ասաց նա։

Առաքելյանը վստահ է, որ եթե արցախցիները կարճ ժամանակում չկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրը, արտագաղթել պատրաստվողների թիվը կշատանա։

Նշենք, որ ավելի վաղ «Արցախ Միությունը» հրապարակել է զեկույց, որն անդրադառնում է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրին։ Զեկույցը վերլուծում է այս տարվա մայիսից իրականացվող ծրագրի հիմնական սկզբունքներն ու տեղեկացնում, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Ծրագրից օգտվելու համար վարկավորմանն առնչվող խոչընդոտներ ևս կան։



դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ Օքթայ Ասադին տեղափոխող ինքնաթիռը կորել է ռադարներից Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին․ Քրիստինե Վարդանյան Զինյալները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն Ասադը փախել է իր երկրից․ Թրամփ Արցախում հայկական բանակը դիմադրեց 44 օր և շատ ավելին, Սիրիան ընկավ 11 օրում․ Արմեն Այվազյան Ահաբեկիչները թալանել են Ասադի տունը (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասին Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան Ինչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել է Սիրիայի վարչապետն ուղևորվում է հյուրանոց՝ զինյալների հետ քննարկելու իշխանության փոխանցումը Արարատում աղբատարի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում հայազգի պատգամավոր Ողբերգական հրդեհ. տանտիրոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Գաղտնազերծում-4․ Դուք թուրքերին լավ չեք ճանաչում, կգա ժամանակը, և արդյունքով կդատենք․ Սամվել Ֆարմանյանը հիշեցնում է Սիրիայի վարչապետը մեկնաբանել է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը Դամասկոսում ահաբեկիչներն ազատ են արձակել բանտարկյալներին «Սեյդնայա» բանտից․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am