ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ն ճնշումների միջոցով ստիպեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հրաժարական տալ ու հեռանալ նոր ընտրված պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է մնում։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը ՀԷՑ-ի հետ է կապված, մասնավորապես այն միտումի, որով ՔՊ-ն ուզում է ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից։ ՔՊ-ական պատգամավորները նախ Գարեգին Բաղրամյանին ԱԺ կանչեցին՝ Էլեկտրական էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները քննարկելու, նրան մեղադրեցին ոլորտի տապալման համար, այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում նման բովանդակությամբ քննարկում կազմակերպեց։ Ակնհայտ էր, որ իշխանությունների այս նախաձեռնությունները միտված էին ոչ թե խնդիրներին լուծում գտնելուն, այլ ՔՊ-ն նպատակ ուներ լսումների ընթացքում ամեն գնով ցույց տալու, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը, որպեսզի այս պատրվակով խլեն այն Սամվել Կարապետյանի ձեռքից։

Ահա ճնշումների արդյունքում տարբեր պաշտոնյաներ հրաժարական տվեցին. հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել նաեւ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, եւ ՔՊ-ն մինչ օրս փոխարինող չի գտել Ազգային ժողով ուղարկելու համար, որ թեկնածուն ընտրվի, նշանակվի այդ պաշտոնում:

Փաստացի, ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար ՔՊ-ն այս կարեւոր ու մի շարք խնդիրներով լի ոլորտը բարձիթողի վիճակում է պահում՝ առանց ղեկավարի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 31․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am