5 անշարժ գույք, 6 մլն դրամ ավանդ, խոշոր դրամական միջոցներ, 30 մլն դրամ եկամուտ․ նոր նախարարի ունեցվածքը

Նախօրեին հայտնի դարձավ, որ տևական որոնումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Համապատասխան որոշումը կայացվել է ՔՊ-ի Վարչության նիստում, սակայն նշանակումը դեռևս չի եղել։

Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը Գլխավոր դատախազությունում համակարգում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Պաշտոնի կտրուկ առաջխաղացումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նա նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, իսկ նախքան դա աշխատել է Քննչական ծառայությունում։

Oragir.News-ը ստորև իր ընթերցողներին է ներկայացնում Արդարադատության ապագա նախարարի ունեցվածքը․

Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք, որից 2-ը գնել է միայն 2023-ին։

Գալյանի անշարժ գույքն ունի հետևյալ տեքստը․ միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը նա գնել է 2023 թվականի փետրվարի 17-ին, համատեղ սեփականությամբ հողամաս՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որը գնել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2023-ի փետրվարի 3-ին, համատեղ սեփականությամբ բնակարան՝ կրկին Քանաքեռ-Զեյթունում՝ գնված 2022 թվականի սեպտեմբերի 20-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Դիլիջանում, որը գնել է 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Տարեվերջին անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։

Ապագա նախարարը «Ադրեսս» ՍՊԸ-ում ունեցել 2 մլն 800 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա ունեցել է 6 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, որը նույնպես տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Գալյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 20 մլն 579․010 դրամ, տարեվերջին՝ 32․969 դրամ։ Նա ունեցել է նաև 1 մլն 700 հազար դրամ և 4000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 1․600 հազար դրամ և 4000 դոլար։

Հաշվետու տարում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 30 մլն 689․639 դրամ, որի գերակշիռ մասը՝ 28 մլն 411․706 դրամը ՀՀ Գլխավոր դատախազությունից ստացած աշխատավարձն է, 992․981 դրամը՝ Արդարատադության ակադեմիայից, 293․954 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձը, 833․958 դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը, 400 դոլարը՝ The Raoul Wallenberg Institute of Human Rights and Humanitarian Law ընկերությունից ստացած եկամուտը:

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 34 մլն 527․842 դրամ։

Սրբուհի Գալյանն իր եկամուտներից 5 մլն 598․232 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 10 մլն դրամ էլ՝ անշարժ գույքի վերաբնորոգմանը։

oragir.news

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխուսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Թաղապետն ու ստվերային թաղապետը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է. հույս ուներ, որ Փաշինյանն ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am