Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հրատապ հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը

Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով, բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում, առաջին ընթերցմամբ, փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգիրքում:

Ահա, թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար:

Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները և թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից:

Հայաստանում չպետք է հանդուրժվի իշխանության յուրացում, ոտնձգություն սահմանադրական կարգի և ընտրական ինստիտուտների դեմ»:

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Էջմիածնի Անմար կրակի հուշահամալիրի տարածքում տեղի կունենա «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են կառավարությունից․ հարցում «Աստծո օրհնանքը ձեզ», «բարի հաղթանակ քեզ»․ Վաղարշապատցիները՝ Սևակ Խաչատրյանին (video) Իմ պատճառով անախորժություն եղավ, նիստն ընդհատվեց․ Անդրանիկ Քոչարյան (video) Նիկոլ, կարո՞ղ է վաղն էլ ասես, որ ժողովուրդն իրավունք ունի պատարագի ժամանակ դիսկոտեկ կազմակերպել Ինչու Փաշինյանը դժգոհությամբ լքեց ԱԺ նիստերի դահլիճը Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկո՛լ ես, դու ուրացո՛ղ ես․․․ Արեգնազ Մանուկյան (video) Տեր Արսենն ու Տեր Կարապետը լանջախաչ կրելու իրավունք են ստացել Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են COP30-ի անցկացման վայր «Մայր Հայաստան»-ի աջակցին խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի Արտակարգ․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը Սրբուհի Գալյա՛ն, դե պատասխանեք՝ էդ ի՞նչ թղթեր չեմ տրամադրել Ղուկասյանի վերաբերյալ․Զարուհի Փոստանջյան (video) Արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը Ձեզ զգուշացնու՛մ եմ՝ Նիկոլը կարող է տակից փախչի, բայց դուք․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Ժողովու՛րդ, ցորենի փոխարեն անասնակեր են բերել, արթնացե՛ք․․․»․ Դանիելյան (video) «Պիտի մաքրվեմ, նոր գնամ Մայր Աթոռ»․ Նիկոլ Փաշինյան (video) Նիկո՛լ, ձեր հետևից մենք գալու ենք․ Զարուհի Փոստանջյանը՝ Արթիկ ՔԿՀ-ից (video) «Ո՞վ պետք է ձեզ սպաներ»․ Փաշինյանի արձագանքը (video) «Ինչու՞ են Մհեր Արմենիայի շրջապատի տղամարդիկ նրան անբավարարված թողել» (video) Քիչ առաջ Էջմիածնում առևանգել են Մայր Հայաստանի աջակից բլոգերին․ մանրամասներ (video) Համայնքներում մարդկանց ասել են՝ տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը․ Մելոյանն ահազանգում է «Նոր ասեցիք էդ թվերը, ո՞նց մոռացաք»․ Թադևոս Ավետիսյանը «նեղը գցեց» նախարարին (video) Շատ վաղուց էսքան չէի ծիծաղել․ շատ զվարճալի էր. Արթուր Խաչատրյանը Փաշինյանի մոտ հեգնեց նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am