Չեն թողնում բուհերը վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունների հնարած «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Պարզվում է՝ չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ տեղեկացնելով, որ հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ:

«Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչ-որ մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-ասում է Մխիթարյանը: Նա նշում է, որ այսօր ունենք ուսանողների թվի նվազում. 10 տարի առաջ ուսանողների թիվը երկրի բուհերում 100-ից 105 հազար էր, իսկ հիմա՝ 70 հազարից քիչ է:

«Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Չնայած դրան, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար»,-ասում է կրթության փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. Կոբախիձե 130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ. Ազիզյան Կանանց գումարտակի առօրյան և հրամանատարի տեղակալը. կապիտան Աննա Վարդանյան Խաղերի ժամանակ ՀՖՖ-ի դեմ ակցիաները չեն ցուցադրում, արգելում ենք Fast TV-ին Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել հեռարձակում Թրամփի կողմից «Արցախ», «էթնիկ զտումներ» տերմինի կիրառմանը, վստահ եմ, ՀՀ իշխանությունները նյարդայնացած են հետևում. Սարգսյան Շղթայական վթար Կոտայքում. Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist»-ները, 2 «Opel»-ներն ու «Renault»-ը Արցախցի երեխաները չպետք է լինեին Հունգարիայում, որ այնտեղ հոգեբանական բռնության ենթարկվեին. Սարգսյան Արհեստական բանականությամբ ստեղծվել է Արմեն Աշոտյանի ավատարը Հարսանիք նկարահանողների մեքենան վթարի է ենթարկվել ու մոտ 80 մետր շպրտվել. 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց Բնակարաններ, առանձնատուն, կայանատեղի, 19․5 մլն եկամուտ․ Սարգիս Խանդանյանի և ծնողների ունեցվածքը Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին Ինչո՞ւ է ավտովթարից զոհված գյումրեցի ընտանիքի դեպքով վարույթ քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում, ի՞նչ կապ ունեն Մուշի բաժնի ոստիկանները Շուկան շարունակում է տաքանալ. Կենտրոնական բանկը խստացնում է բանկերին ներկայացվող պահանջները Թրամփը զանգահարել է Արամ Ա-ին Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան Մարդկանց խաբում են` թանկացնում ու իրենց խոստացածը չեն իրականացնում (տեսանյութ) Տարեկան ավելի քան 25 մլն դոլար տակով են անում Դանակի հարվածից վիրավորում ստացած 30-ամյա տղամարդը Արթիկի ԲԿ-ում մահացել է Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում․ հասցեներ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ե՞րբ տանը կլինեք ամանօրյա տոներին 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ Սպանություն Մեղրաշենում. ոստիկանությունը հսկողություն է սահմանել Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում ծանր վիրուսով են վարակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am