Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է. փաստաբան

Հայ ժողովրդի պատմության դասագրքի հետ կապված գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար) 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր (այսուհետ՝ Ղուկասյանի դասագիրք), իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Ս.Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը (այսուհետ՝ սկանդալային դասագիրք):

Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է գնում: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ սկանդալային դասագիրքը:

Կարին Տոնոյանի ղեկավարած Հայ Ասպետ դպրոցի և ուսուցչի միջոցով, փաստաբաններ Սիմոն Բաբայանի և Մանե Կարապետյանի հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննել է նշված գործը և այսօր՝ 2024թ. հոկտեմբերի 15-ին, մեր հայցը բավարարել է:

Դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի այլընտրանքային տարբերակ:

Տեղեկացնում եմ նաև, որ Վարչական դատարանում մեկ այլ դատավորի մոտ է քննվում սկանդալային դասագիրքը երաշխավորած նախարարի հրամանի վիճարկման գործը»,- մանրամասնել է փաստաբանը:

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են․ «Հրապարակ» Երեւանում հատուկ են պատրաստվում․ «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ» Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am