Իրանը տեղեկացված չի եղել
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Թեհրանը նախապես տեղեկացված է եղել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակվելու ծրագրի մասին:
«Չնայած Դոհայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք նույնպես ոչինչ չեն իմացել այս գործողության մասին, և որ ողջ պլանավորումը, որոշումների կայացումը և ուղղորդումը կատարել է բացառապես Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, ցանկացած հայտարարություն, որը փորձում է այն կապել Իրանի կամ «Հեզբոլլահի» հետ, մասամբ կամ ուղղակիորեն, լիովին զուրկ է արժանահավատությունից և հիմնված է շինծու փաստաթղթերի վրա»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:
