Ստացվեց մի հիանալի դասական կվարտետ. ժողվարչապետին այլ բան չի մնա, քան Ալիև էֆենդու հետ միասին հերթական կապիկություն անել

Երջանկահիշատակ Զբիգբնև Բժեզինսկին (ողորմի դրա կողքի մեռելներին), որն Ամերիկայի ամենաիմաստուն քաղաքական գործիչներից էր, Քիսինջերի կարգի, ասում էր. երբեք թույլ չտաք կայանա Իրան-Չինաստան-Ռուսաստան եռամիասնությունը՝ դա մահացու կլինի ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի համար, այն դեպքում, երբ Արևմուտքին արդեն իսկ դժվար է դիմակայել Չինաստանին ու Ռուսաստանին: Բայց քանի որ Արևմուտքում այսօր իշխում են Բերբոկ Աննալենայի, Տրաս Լիզի, երշիկ Շոլցի և այլ կարգի ինտելեկտուալները, էլ չեմ խոսում Հարիս Կամալայի և Թրամփի խորհրդական՝ պոռնոաստղ Քիմբերլի Գինֆոյլդի (սրան անդրադարձել եմ երեկ) մասին, գործը հասավ նրան, որ այսօր չկա այլևս եռյակ, կա քառյակ՝ ավելացավ Հյուսիսային Կորեան: Այսինքն, ստացվեց մի հիանալի դասական կվարտետ:
Այժմ Ամերիկան ցուգցվանգի մեջ է բանդերականների երկրում, չարդարացան նրա բոլոր հույսերը: Սանկցիաներից, այլ լկտի ստորություններից ավելի շատ տուժեցին արևմտյան երկրները: Այսպես, 2023-ին Ռուսաստանը արձանագրեց 3.5 տոկոս տնտեսական աճ, այն դեպքում, երբ Գերմանիան կորցրեց ՀՆԱ-ի կեստոկոսը, Եվրոպան մնաց զրոյի վրա, Միացյալ Նահանգները՝ 1.5 տոկոս աճ ունեցան (ըստ ՀԲ, ԱԺՀ տվյալների): Հիմա, ի՞նչ է մնում անել խեղճ Բայդեն Ջոնիկին: Պարտվել նա չի կարող, քանզի կվախճանվի Ամերիկան, որը չի գոյատևի առանց համաշխարհային հեգեմոնիայի, ըստ արդի ամենախոշոր մտածող՝ Ֆրանսիացի Էմանուել Տոդի: Ուրեմն, փրկությունը մեկն է՝ գլոբալ պատերազմ, բայց պայմանով, որ Ամերիկան չի տուժի:
Այսպես, եվրոպացի վասալներին հրահանգ է տրված՝ մինչև 2027-ը պատրաստ լինել ՌԴ դեմ կոնվենցիոնալ պատերազմի (հղումը՝ մեկնաբանություններում): Բրիժիտ Մակրոնի մարդն արդեն ահռելի ռազմական ծախսեր է նախատեսել բյուջեում՝ ի վնաս կրթության, առողջապահության, ողջ սոցիալական ոլորտի: Երշիկ Շոլցը նույնպես կատարում է նույն հրահանգը: Լեհաստանն ու մյուս եվրոպական գերտերությունները նմանապես կատաղել են՝ պատերազմ են ուզում: Բայց դրա համար անհրաժեշտ է թույլ չտալ բանդերականների ֆիզիկական վերջը:
Իսկ մինչ այդ ահագին գործ կա (բանդերականների միջուկային տեռորից զատ): Օրինակ, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի Բելառուսի հետ սադրանքների միջոցով՝ հետևելով բանդերական եղբայրներին (ասենք, կկրակեն իրեց վրա, կասեն՝ Լուկաշենկոն մեզ խփեց, հետո դեմոկրատական վայնասուն, ինչպես արեցին բանդերականները Կախովկայի դամբայի և ատոմակայանի պարագայում): Հոկտեմբերի 26-ից հետո պայթելու է Վրաստանը: Նշանակում է՝ նոր պատերազմ Ռուսաստանի դեմ Սաակաշվիլու հաղթանակի դեպքում, իսկ դա կբերի նրան, որ Վրաստան այլևս գոյություն չի ունենա, ըստ Դմիտրի Մեդվեդևի: Բնականաբար, ամերիկացիք պարապ չեն մնա նաև Արևելյան Ասիայում: Ֆիլիպիններում նախագահ է աշխատում մի կատարյալ փաշինյան նիկոլ, պարբերաբար խաղում է Սի Ձինպինի նյարդերի հետ, արդեն եղել են միջին ծովային բախումներ: Դե, հանձնարարություն ունի գրանտակեր գործակալը՝ պատերազմ հրահրել, Չինաստանին գլխացավ պատճառել: Միջին Արևելքում ավելի անհասկանալի է վիճակը: Մի քանի օրից Ռուսաստանն ու Իրանը պայմանագիր կստորագրեն ստրատեգիական գործընկերության մասին, որը փաստացի կդառնա ռազմական դաշինք: Կդիմանա՞ մինչ այդ Իսրայելի վարչապետը, թե՞ բախտը կփորձի և կհարվածի Իրանին հիմա:
Իհարկե, լուրջ պատասխան կստանա Արևմոտքը կվարտետից: Ասենք, Կիմին կհանձնարարվի կուլ տալ հարավային հարևանին՝ ամերիկյան բազայի հետ միասին, բնականաբար, կոնվենցիոնալ զենքով, ինչին Ամերիկան պատասխան պարզապես չի ունենա, մի կերպ կփորձի փրկել իր զորքերի մնացորդերը: Բայց այլ բանից եմ ուզում խոսել:
Սառը պատերազմից հետո Արևմուտքը լծվեց գրանտակեր բուծելու գործին աշխարհով մեկ, ավելի ստույգ՝ կրկնապատկեց ջանքերը, մի պահ մոռացան ռազմական արդյունաբերության մասին, վերացրին իրենց արտադրությունները, աշխատուժի էքսպորտը նոր թափ հավաքեց, նրանց արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում աստիճանաբար նվազեց: Իսկ այդ ժամանակ Իրանը, Կորեան (դեռ 1953-ից), Չինաստանը, Ռուսաստանը (Պուտինի գալուց հետո) լռելյայն զինվում էին: Այսօր Անգլիայում ու Գերմանիայում մնացել է մոտ 200 տանկ (1991-ին Գերմանիան ուներ 2000 միավոր), Անգլիան իր պատմության մեջ առաջին անգամ չի կարող նավատորմի անձնակազմ հավաքագրել: Եվրոպայում պարտադիր զինծառայությունն անցյալում մնաց: Իսկ Հյուսիսային Կորեայի զինանոցներում, ըստ ՆԱՏՕ պաշտոնյաների, կա ավելի շատ զենք ու զինամթերք, քան ողջ ՆԱՏՕ-ում: Դե, եթե Կիմը Պուտինին տալիս է 5 միլիոն արկ, ըստ արևմտյան հետախուզությունների, պատկերացրեք, թե ինչեր ունի այդ տղան: Իհարկե, անսահմանափակ զենք կունենա, ի վերջո, այդ երկիրը1953-ին միայն դրանով՝ զենք կուտակելով է զբաղված (ի դեպ, շատ շուտով Կիմի զինվորներին կտեսնենք Ուկրաինայում, ենթադրում եմ, որ այդ 100-հազարանոց բանակը, եթե լեհերը հաբռգեն, Վարշավա կմտնի, հետո թող Էստոնիան ու մյուս գերտերությունները գրավեն Կիմի մայրաքաղաքը):
Ռուսաստանի ռազմական պոտենցիալի մասին միայն ասեմ, որ միայն Ростех կորպորացիան 3.5-ից 20 անգամ ավելացրել է իր ռազմական արտադրանքը՝ ավիացիա, զրահատեխնիկա, հրետանի, օպերատիվ-տակտիկական հրթիռներ և այլն:
Հիմա, ինչպե՞ս և ինչո՞վ են կռվելու Բայդեն Ջոնիկի հրահանգով 2027-ին իր վասալները Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ, երբ մի արկը նրանց վրա արդեն նստում է 6000 դոլար (Ռուսաստանում ինքնարժեքը 500 դոլար է): Իսկ եթե նկատի ունենանք, որ բանակը հասարակության մաս է և նրա արտացոլումը, և մի պահ պատկերացնենք տարբերությունը Մակրոնի ու Պուտինի, Սեժուռնեի ու Ռամզանի միջև, եթե հաշվի առնենք, որ հոմոսեքսուալիզմն այսօր արևմտյան բանակներում խրախուսվում է և ամենահարգված կյանքի ձևն է, ապա ճիշտ եզրահանգումների կգանք: Հավելեմ, որ գեթ մեկ արևմտյան երկիր այսօր ի վիճակի չէ ունենալ ռազմական էկոնոմիկա: Դե, չես ստիպի հոլանդացուն կամ գերմանացուն, որն աշխատում է շաբաթը 36 ժամ, երեք հերթ աշխատել, մանավանդ որ գործարան էլ չկա կամ քիչ կա: Մարդու իրավունքների խախտում է, չէ՞:
Իհարկե, Հայաստանը կտուժի այս ամենից: Թե որքան և ինչպես՝ կտեսնենք: Ենթադրում եմ՝ կզրկվենք Սևանից կամ նրա մի մասից: Սյունիքն անձեռնմխելի է՝ շնորհիվ Ռուսաստանի և Իրանի, դե, պետք է նրանց այդ տարածքը: Իսկ երբ երկրի իշխանությունը ժողովրդավարական է, իսկ ժողովուրդն ուզում է Սևան չունենալ, ժողվարչապետին այլ բան չի մնա, քան Ալիև էֆենդու հետ միասին հերթական կապիկություն անել: Շատ ափսոս, վատ լիճ չէր…

Գրել է Արտյոմ Խաչատրյանը

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Իրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. Պարզաբանում է ԱՀԾ-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է COP29-ին հայկական պատվիրակության մասնակցության մասին տեղեկություն չկա. Հիքմեթ Հաջիև Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել Հայաստանում ձյուն է տեղում Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը» Հայաստանը COP-29-ին մասնակցության դուռը չի թակում Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են Իսրայելի օդուժը Լիբանանում հողին է հավասարեցրել փախստականներով բնակեցված շենքը, կա 28 զոհ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն է. Մալյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am