Աշխարհասփյուռ հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ընդառաջ ակցիաներ են իրականացնում

 

 Աշխարհասփյուռ հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29–ին (ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության համաժողով) ընդառաջ ակցիաներ են իրականացնում` պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին և գերեվարված անձանց։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

ANCA–ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է կանադահայերի և ամերիկահայերի ակցիաների կադրերը։

Տորոնտոյում երիտասարդները պաստառ են պարզել, որում պատկերված են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի լուսանկարները և գրված է. «Ադրբեջանում ապօրինի պահվող հայերն են։ Ազա՛տ արձակեք հայ պատանդներին»։

Վաշինգտոնում էլ ակցիա է անցկացվել Ջոն Հոպկինսի համալսարանի մոտ։ Հենց այստեղ է COP29-ին նվիրված պանելային քննարկում անցկացվելու, որին նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ են ներկա լինելու։ Երիտասարդները պաստառներից մեկի վրա գրել են «ցեղասպանություն», իսկ մյուսի վրա կրկին կոչ են արել ազատ արձակել հայ պատանդներին։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Երեկ էլ ադրբեջանական դատարանի որոշմամբ հերթական անգամ և ապօրինաբար երկարաձգվել է նրանց կալանքի ժամկետը:

 

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանի միակ մեղքը Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ պահելը օրինականացված բռնության ձև է. Ղամբարյան Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է. փաստաբան Երեւանում կինը դանակահարել է ամուսնուն Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»․ քաղաքագետ Իշխանությունը մարդկանց թիրախավորում է, որ հանրային աջակցությունից զրկի ու հարձակվի․ Վարդանյան Իշխանությունը փոքրոգությունից, վախից ձերբակալեց Արշակ Սրբազանին․ Ռոբերտ Ամստերդամ Ինչ շարժառիթ է ընկած Արշակ Սրբազանի շուրջ այս ռեժիմի անբարո գործուղությունների հիմքում․ Աշոտյան Արշակ Սրբազանի ձերբակալությունը ցույց տվեց՝ Փաշինյանը իշխանության պահպանման մասին է մտածում Երևանի քաղաքապետարանը 1 միլիոնից ավելի գումար է տրամադրել ալկոհոլային խմիչքների, չրերի գնման համար Հայտնի է՝ ում է մակագրվել Արշակ սրբազանին կալանավորելու սուրբ գործը Այն, ինչ կատարվեց Արշակ Սրբազանի հետ, քաղաքական հաշվեհարդար է, կոպիտ արկածախնդրություն. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Ահազանգ. Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի հերթական եկեղեցին. Հովիկ Ավանեսով «-Տիկ, կա՞յֆ ես բռնում,- հարցնում էին օպերատորները: Կայֆ չէի բռնում, ուղղակի ուզում էի համոզվել, որ բոլոր բռնապետները սատկելու սովորություն ունեն». Տիգրան Պասկևիչյան Փաշինյանը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ․ ադրբեջանագետ Արշակ Սրբազանի ձերբակալությունը Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար․ Թաթոյան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը դուրս է գալիս պետական ահաբեկչության մակարդակ Խղճի ազատության պատճառով անազատության մեջ հայտնված Արշակ Սրբազանին աջակցություն եմ հայտնում․ Աշոտյան ԱԱԾ-ականները շատով էին եկել Գյումրի, որ քահանային համոզեն՝ պատարագ անի Փաշինյանի մասնակցությամբ Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվում է գեբելսյան «Կեղտոտ ձուկ» մեթոդը. Վահան Հովհաննիսյան Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր. Գառնիկ Դանիելյանը՝ Արշակ Սրբազանի կալանավորման մասին Մայր Աթոռում տեղյակ չենք, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին. Տեր եսայի քահանա Արթենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am