Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ:
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ-ում Եմ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի հինգին ներկայացրեց դիմակայունության և աճի ծրագիրը վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում, սա միայն 270 մլն դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում:
«Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին»,- ասել է նա: