Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ԵՄ-ին կողմից ընդունվեց բանաձև Վրաստանի վերաբերյալ , որտեղ նշված էր, որ «...ներկայիս «ժողովրդավարությունից նահանջը» Վրաստանում դադարեցնում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը...», և պահանջվում է «...սառեցնել Թբիլիսիին տրամադրվող եվրոպական ֆինանսավորումը...»:

ԵՄ-ի բանաձևում նշված էր, որ «...Թեև Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստացավ 2023 թվականի դեկտեմբերին, «իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը, ինչպես սպասվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ավելի ու ավելի ավտորիտար օրակարգ...»։

Փաստացի ԵՄ-ում էլ են հասկացել, որ գալիք ընտրություններում հաղթելու է Իվանիշվիլու թիմը, բայց դա դուր չի գալիս եվրոպացիներին և նրանք պահանջում են այդ թիմից կատարել մի շարք պահանջներ:

Այդ պայմանները հետևյալն են.

Առաջին

Վրաստանը պետք է միանա ԵՄ անդամ մյուս երկրներին և պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ

Երկրորդ

Վրաստանի խորհրդարանը պիտի վերանայի «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքները

Երրորդ

Պիտի ազատ արձակվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

ԵՄ-ն նաև կոչ է անում անհատական պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլու դեմ:

Իսկ ամենազարմանալին այն է, որ ԵՄ-ն խոստովանելով, որ Իվանիշվիլու թիմը կկարողանա պահպանելիշխանությունը ընտրություններից հետո, այնուամենայնիվ կոչով դիմում է նույն Վրաստանի իշխանությանը՝ «...ապահովելու իշխանության խաղաղ փոխանցում...»:

Եթե նման բանաձև ընդուներ, ասենք ստալինյան ԽՍՀՄ-ը, ապա զարմանալի չէր լինի:

Բայց նման բանաձևի ընդունումը ԵՄ-ի կողմից, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են այլասերված այսօր դեմոկրատական արժեքները արևմտյան երկրներում:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի նման մոտեցումները էլ ավելի են խրտնեցնում իրական դեմոկրատական արժեքներով ապրող մարդկանց:

Հասկանալի է, որ Վրաստանի իշխանությունները մերժելու էին ԵՄ-ի այդ բանաձևի որոշումների կատարումը: Կրկնակի վիրավորական է վրաց հասարակության համար Սաակաշվիլու ազատման պահանջը, երբ բոլորը գիտեն, թե ինչ իսկական ավտորիտար ռեժիմ էր հաստատված Վրաստանում իր կառավարման ժամանակ:

Նույն ԵՄ-ի տվյալներով Սաակաշվիլու կառավարման ընթացքում բանտերով անցել էր ավելի քան 250 հազար մարդ: Ավելին, ժամանակին նույն ԵՄ-ն ամենախիստ ձևով քննադատում էր Սաակաշվիլու ռեժիմի հանցագործությունները:

Եվ այսօր, աշխարաքաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով, այդ նույն ԵՄ-ն պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլուն:

Մի՞թե սա այն այլասերման դասական օրինակներից չէ, որ ցույց է տալիս Արևմուտքը:

Սա նաև փաստում է այն մասին, որ այդ նույն Արևմուտքը իրականում ռասիստական մոտեցումներով է հանդես գալիս այն երկրների և տարածաշրջանների հանդեպ, որոնք ԵՄ տարածքից դուրս են:

Այսինքն, Արևմուտքը համարում է, որ արևմտյան արժեքները կարող են գործել բացառապես իրենց երկրներում ,իսկ մնացածում պիտի «մանրադրամի» դեր կատարեն իրենց ՝ «սպիտակների» շահերի սպասարկման համար:

Այս մոտեցումը կարող է առաջացնել ողջ Աշխարում խիստ բացասական տրամադրություններ Արևմուտքի նկատմամբ և արդյունքում դրանից չի շահի ոչ ոք:

Վրաստանի հանդեպ այս երկդիմի մոտեցումը, յուրօրինակ «լակմուսի թղթի» դեր է կատարում, որը ցույց է տալիս Արևմուտքի իրական ով լինելը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am

դիտվել է 95 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ Օքթայ Ասադին տեղափոխող ինքնաթիռը կորել է ռադարներից Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին․ Քրիստինե Վարդանյան Զինյալները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն Ասադը փախել է իր երկրից․ Թրամփ Արցախում հայկական բանակը դիմադրեց 44 օր և շատ ավելին, Սիրիան ընկավ 11 օրում․ Արմեն Այվազյան Ահաբեկիչները թալանել են Ասադի տունը (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասին Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան Ինչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել է Սիրիայի վարչապետն ուղևորվում է հյուրանոց՝ զինյալների հետ քննարկելու իշխանության փոխանցումը Արարատում աղբատարի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում հայազգի պատգամավոր Ողբերգական հրդեհ. տանտիրոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Գաղտնազերծում-4․ Դուք թուրքերին լավ չեք ճանաչում, կգա ժամանակը, և արդյունքով կդատենք․ Սամվել Ֆարմանյանը հիշեցնում է Սիրիայի վարչապետը մեկնաբանել է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը Դամասկոսում ահաբեկիչներն ազատ են արձակել բանտարկյալներին «Սեյդնայա» բանտից․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am