Ուկրաինայի, Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում

Այն, որ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ազդելու են նաև այլ երկրների վրա, հասկանալի է: Սակայն առավել զգայուն են արձանագրում հատկապես այն երկրների գործող ղեկավարները, որոնց քաղաքական ապագան առավել կախված է Վաշինգտոնում առկա տրամադրություններից:

Օրինակ, Ուկրաինայում չեն էլ թաքցնում, որ Թրամփի հաջողության դեպքում Ուկրաինայի աջակցությունը կարող է էապես կրճատվել, և Զելենսկու վիճակը կարող է վատթարանալ: Վերջինս չի պատկերացնում Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության գալ՝ տարածքները կորցնելու գնով: Այդ դեպքում Զելենսկուն ուկրաինացի ժողովուրդը կհարցնի, թե այս չափ զոհերը ինչո՞ւ եղան:

Հասկանալի է, որ Զելենսկին այդ պատասխանը չի ունենա, և նրան կմեղադրեն ավելի քան կես միլիոն մարդու զոհելու համար: Հասկանալի է, որ այս պարագայում Զելենսկու ճակատագիրը կանխորոշված կլինի և ինքը միայն իշխանությունից հեռանալով չի փրկվի:

Ճիշտ հակառակ վիճակում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն:

Նա հույս ունի, որ ամերիկյան այս ընտրություններում հաղթանակ կտանի Թրամփը: Հակառակ դեպքում՝ ամերիկյան դեմոկրատները նրան չեն ների: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական շրջանակները այն կարծիքն ունեն, որ Նաթանյահուն հատուկ է սրում իրավիճակը Միջին Արևելքում, որպեսզի ներքաշի ԱՄՆ-ին մեծ կոնֆլիկտի մեջ, և որի արդյունքում ԱՄՆ-ի մահմեդականները չեն մասնակցի ընտրություններին և հանրապետականները կունենան առավելություն դեմոկրատների հանդեպ ընտրությունների արդյունքում:

Նաթանյահուի և Բայդենի հարաբերությունները այն աստիճանի են սրվել, որ հոկտեմբերի 7-ին, ՀԱՄԱՍ-ի գործողության մեկ տարվա կապակցությամբ, Բայդենը զանգահարել և ցավակցել էր ոչ թե Նաթանյահուին, այլ Իսրայելի նախագահ՝ Գերցոգին, ով ավելի շատ արարողակարգային պաշտոն ունի:

Ավելին, Նաթանյահուն փորձում է համոզել ամերիկյան զինվորականներին, որ պետք է հարվածել Իրանին, սակայն վերջիններս մերժում են այդ առաջարկը:

Բանը հասել է նրան, որ Իսրայելի պաշտպանության նախարարին Նաթանյահուն թույլ չի տվել այցելել Վաշինգտոն՝ քննարկելու Իրանին պատասխան տալու խնդիրը, քանի որ գիտի Բայդենի տեսակետը այս հարցում:

Վերջապես նույն տխուր վիճակում է հայտնվել Հայաստանի գործող վարչապետը, երբ ամեն տեղ և ամեն առիթով հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված «խաղաղ պայմանագիրը»՝ կարծես հաշվետվություն տալով Բայդենի վարչակազմին, որ ինքը՝ Փաշինյանը, իր տնային աշխատանքը կատարել է, և Ալիևն է խոչնդոտում այդ փաստաթղթի ստորագրումը մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Հայաստանի պետական տարբեր աստիճանի գործող ղեկավարների այն պնդումները, թե «Հայաստանը նույնիսկ մեկ ամսվա ընթացքում պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը», հիմնականում ուղված է Բայդենի վարչակազմի իրենց ներկայացուցիչներին՝ կարծես հասկացնելով, որ տեսեք Փաշինյանը՝ հանուն դեմոկրատների, պատրաստ է մինչև նոյեմբերի 5-ը, այսինքնчամերիկյան ընտրության օրը, ստորագրել Ադրբեջանի հետ փաստաթուղթ:

Սակայն, ի տարբերություն Զելենսկու և Նաթանյահուի՝ Փաշինյանի հետ Բայդենը չի շփվում: Փաշինյանին ամերիկացիները համարում են «խփված ֆիգուր» և փորձում են մինչև վերջ քամել նրանից հակառուսական քայլեր, որպեսզի հաջորդ հայաստանյան իշխանությունը չկարողանա ամբողջովին հետ պտտեցնել այս փաշինյանական անիվը:

Ամերիկացիների համար Փաշինյանը դիտարկվում է արդեն «գնացող գործիչ», ով իր հիմնական առաքելությունը կատարեց՝ Արցախը հանձնեց Ադրբեջանին և ազատեց այդ երկիրը Ռուսաստանի կախվածությունից:

Հիմա մնացորդային կարգով, մտածում են ամերիկացիները, Փաշինյանից ինչ հաջողվի պոկել, կհամարվի հաջողություն:

Փաշինյանն էլ, իր հերթին, համարում է, որ արդեն ապահովագրել է իր և իր ընտանիքի անվտանգությունը, քանի որ Վաշինգտոնի համար պատմական նշանակության հարց է լուծել:

Այս հարցում ամերիկացիները մոտենում են «շնից մազ պոկելը էլի խեր է» սկզբունքով: Այսինքն, ինչքան Փաշինյանին հաջողվի փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այնքան՝ լավ:

Պարզապես գալիք ընտրություններին մնացել է մոտ 1.5 տարի, և ամերիկացիները քաջ գիտակցում են, որ Փաշինյանը չի ընտրվելու, և փորձում են այս ընթացքում մաքսիմալ օգուտ քաղել Փաշինյանից:

Այս տեսանկյունից Վաշինգտոնում Թրամփը կընտրվի, թե Հարիսը, Փաշինյանի համար, մեծ նշանակություն չի ունենա: Իհարկե, դեմոկրատների հաղթանակի պարագայում Փաշինյանն իրեն ավելի կոմֆորտ կզգա, քանի որ նա գիտի, թե ինչ է կատարել ամերիկացիների համար և համոզված է, որ իր «առաքելությունը» արդեն գնահատված է իր տերերի կողմից:

Մյուս կողմից, Փաշինյանը հիշում է, թե ինչպես վարվեց Թրամփը Սիրիայի քրդերի հետ իրենց համար ճակատագրական պահին, և փոքր-ինչ վախենում է, որ Թրամփի ընտրվելու պարագայում՝ հանկարծ ինչքը չհայտնվի Սիրիայի քրդերի իրավիճակում:

Սակայն, ի տարբերություն Նաթանյահուի և Զելենսկու՝ Փաշինյանն իրեն ավելի հանգիստ է զգում ամերիկյան ընտրությունների այս կամ այն արդյունքի պարագայում:

Թեև, իհարկե, ամբողջովին հանգիստ Փաշինյանն իրեն չի կարող զգալ, քանի որ Թրամփն, ի տարբերություն մյուս նախագահների, ունի ավելի շատ գործարքային տրամաբանություն և նախորդ պատմությունների հանդեպ մեծ ուշադրություն չի դարձնում, ինչը Փաշինյանի պարագայում, կարող է ճակատագրական լինել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 697 անգամ
Լրահոս
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է Անահիտ Ավանեսյան, տեղյա՞կ եք` նախարարությունում բարձր պաշտոնյա կա, ով 1մլն և ավել գումարով փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80% կգնահատեն․ Անուշ Պողոսյան Հութիները նոր հարվածներ են հասցրել Իսրայելին Գագիկ Սուրենյանը դեկտեմբեր ամսվա եղանակի մասին ՔՊ-ն նիստ է գումարելու. հայտնի է՝ ինչ են քննարկելու Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է Պարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան Վարդանյան Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին Լավ, որ այդքան ճամփորդում եք պետության հաշվին, ոչ մի տեղից ոչ մի բան չե՞ք կարողանում սովորել․ Տաթևիկ Հայրապետյան Կանադան պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի դեմ. Մելանի Ջոլի Որքան վարորդ է արդեն աշխատանքց ազատվել. հայտնում է պատգամավորը Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա․ Արմեն Աշոտյան Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում․ ուժայիններն արդեն հավաքվել են շենքի մոտ Ամոթը ոչ թե նահատակ լինելն է,այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատեւելը․ Շարմազանով Վրաստանում հերքել են իշխող կուսակցության ղեկավարի հրաժարականի մասին լուրերը Ամենամեծ ցավը, որ ապրում եմ՝ այն է, որ հասկանում եմ՝ շատերդ դա չեք ընկալում, սրտի ցվավ չեք զգում, կորստի ցավը չեք զգում. Գեղամ Մանուկյան Սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի բռնազվաթված տարածքները․ իրանագետ Զավեշտալի է, որ Փաշինյանն է դա ասում. մարդ, ով այս ամբիոնից բացահայտ ասել է, որ ինքը խաբել է ժողովդին. Հայկ Մամիջանյան Արամ Արամյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am