2020 թվականի 44-օրյա պատերազմից 4 տարի անց ՀՀ վարչապետի կնոջ՝ «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի, ջոկատից ոչինչ չի մնացել, բացի բացօթյա զուգարանից։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականին «Էրատո» ջոկատի տեղակայման վայրը, որն այդ ժամանակ առաջնագծից կիլոմետրերով հետ էր, այսօր դարձել է հայ-ադրբեջանական սահման։
«Աննա Էրատոն իր ջոկատով Տեղ գյուղում էր տեղակայվել։ Այդ օրերին թշնամին դեռ շատ հեռու էր իրենց տեղակայման վայրից։ Հենց այդ ժամանակ էլ իրենց համար վրաններ ու վագոն-տնակներ էին տեղադրվել, որտեղից տիկին Հակոբյանը պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում։ Այդ օրերին ջոկատի համար նաև բացօթյա զուգարան կառուցվեց։ Մենք պատերազմից հետո ոչ մի անգամ հրամանատար Աննային ու իր ջոկատին այստեղ չենք տեսել, փոխարենը՝ «Էրատոյի» զուգարանը կանգուն է մնացել։ Այսօր իրենց տեղակայման վայրում մեր տղերքն են կանգնած, որը դարձել է առաջնագիծ։ Վստահաբար՝ դա պատահականություն չէ, իրենք շատ լավ իմացել են, թե մինչև ուր է գալու թշնամին...»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ «Էրատո» ջոկատի «պահած» դիրքից ապամոնտաժվել և գյուղամեջ է տեղափոխվել նրանց զուգարանը.
«Հրամանատար Աննայի «Էրատո» ջոկատի ժեշտից զուգարանը այսօր տեղադրված է Տեղ գյուղի սկզբնամասում՝ ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցին պատկանող խանութի, թոնրատան և գազալցակայանի հարևանությամբ»։
Հիշեցնենք, որ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից ստեղծվեց զինված ջոկատ, որը բաղկացած էր բացառապես աղջիկներից ու կանացից։ Աննա Հակոբյանը ջոկատը կոչել էր «Էրատո»։ Oragir.News-ը նախորդ ամիս փորձել էր կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակ՝ պարզելու, թե արդյոք «Էրատո» ջոկատը շարունակո՞ւմ է գործունեություն ծավալել, թե՞ լուծարվել է, սակայն, գրասենյակից հեռախոսազանգերին չէին պատասխանել
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը