Կոտայքի մարզում ուղևորափոխադրում իրականացնող «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ

2024 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ:

Պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։
Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում առկա տրանսպորտային միջոցից թողնված հետքերը, երթևեկելի հատվածից դուրս՝ ձորակում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի և «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված վիճակում:

8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը պարզելու նպատակով նրանից վերցվել է արյան փորձանմուշ, որոշում է կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննության ներկա փուլում, բուժհաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առողջական վիճակով պայմանավորված, տուժողների հետ վարութային գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am