ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպմանը բովանդակալից զրույց է տեղի ունեցել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մաղթել են հնարավորինս շուտ փոխհամաձայնության գալ: «Ուրախացրեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենք բավականին լավատեսական կանխատեսումներ հայտնեցին, որ արագ կարգավորման իրենց պատրաստակամության շնորհիվ խաղաղության պայմանագիրը երկար սպասել չի տա։ Ոչ ոք, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել։ Դուք հասկանում եք, որ այս գործը բարդ է, բայց բոլորը նիստին հույս հայտնեցին, որ խաղաղ գործընթացը մոտ ապագայում ավարտին կհասցվի»,- ասել է Լեբեդևը։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը