Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին

Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնաց իր արևմտյան տերերին և Մոսկվայում հերթական դեմարշը կատարեց անձամբ Պուտինի դեմ:

Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։

Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգման կարևոր փուլ, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված հետագա համագործակցությանը։

Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց հրաժարվել երկու կարևոր հայտարարությունների ստորագրումից:

Առաջին հայտարարությունը վերաբերում էր «Եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքներին», իսկ երկրորդը՝ «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» էր։

Ավելին, Փաշինյանին մոտ կանգնած պաշտոնական լրատվական կառույցներից մեկի բնորոշմամբ՝ այս փաստաթղթերի ստորագրումից Երևանի հրաժարվելը կապված է ԱՊՀ դաշնակիցների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հետ։

Այսինքն՝ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ այս քայլը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ:

Մոսկվայում Փաշինյանի այս դեմարշը գնահատեցին որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ևս մեկ քայլ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Փաշինյանը ցուցադրում է տարածաշրջանի միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորությունները վերանայելու իր ցանկությունը։

Պաշտոնական Մոսկվայի կարծիքով, Փաինյանի այս դեմարշները ցույց են տալիս մեկ բան, որ թեև Հայաստանը մնում է երկու կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ֆորմալ անդամ, նրա գործողությունները վկայում են իր պարտավորությունները վերանայելու և արտաքին քաղաքականության նոր ուղենիշներ փնտրելու աճող ցանկության մասին:

Ըստ մոսկովյան դիտորդների, չի բացառվում, որ Մոսկվան ևս իր քայլը կատարի և ցույց տա Հայաստանին նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղին: Որին անմիջապես կհետևի նաև տնտեսական հարաբերությունների խզումը:

Հերիք է ընդամենը գազի գինը 165 դոլարից դարձնել 350 դոլար, որից հետո Հայաստանի տնտեսական կոլապսը կդառնա օրերի հարց:

Սակայն, այս խզման տնտեսական հետևանքներից բացի, կլինեն նաև ավելի վտանգավոր հետևանքներ՝ Ադրբեջանի նոր ռազմական հարձակման տեսքով: Եվ միայն դրանից հետո հայ հանրությունը կհասկանա, որ ոչ ամերիկյան, ոչ էլ ֆրանսիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական բարձրավանդակի վրա և Հայաստանի բնակչության ճակատագիրը կնմանվի արցախցիների ճակատագրին:

Բայց դրա մեղավորը կլինի ոչ միայն Փաշինյանը, այլև բոլոր այն քաղաքական շրջանակները, որոնք սպասում են դիտորդի կարգավիճակով, թե ինչ կլինի Հայաստանի հետ, որպեսզի հետո դիրքավորվեն իրենց շահերի տիրույթում: Եվ ոչինչ, որ Հայաստանից կարող է ոչինչ չմնալ:

Ո՞ւմ են պետք, օրինակ արցախյան գործիչները Արցախի կորստից հետո․ գրեթե ոչ մեկին: Քանզի նաև իրենց կրավորական պահվածքի պատճառով կորսվեց Արցախը:

Այսօր արդեն նույն գործընթացը ծավալվում է Հայաստանի շուրջ, և նույն այն դերակատարը, ով իր քաղաքականությամբ կործանեց Արցախը, այսօր կործանում է Հայաստանը՝ քաղաքական դաշտի քար լռության պայմաններում:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1138 անգամ
Լրահոս
Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am