էդմոն Մարուքյանի կինը համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը երբեք մամուլի ազատության համար տեսանելի պայքար չի մղել, հիմա մամուլի սահմանափակման օրինագիծ է մշակում:

Լիբերալ քաղաքացիական ինստիտուտի հիմնադիրը ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Երեկ Երեւանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ ԼՔ ինստիտուտը կազմակերպել էր հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։ Ի սկզբանե տեղեկացնենք, որ քննարկումն իրականացվում էր «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ ԼՔ ինստիտուտի նպատակն է քննարկման արդյունքում մշակել օրենսդրական փաթեթ։

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, որը գրեթե որեւէ կապ չունի լրագրության եւ ԶԼՄ գործունեության հետ, փորձում է դրամաշնորհով օրենսդրական բարեփոխումների փաթեթ մշակել, որը ձեւակերպումներով կպայքարի ատելության խոսքի դեմ, իսկ իրականում համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակի: Բայց փաթեթավորումը գեղեցիկ է անշուշտ: Ինստիտուտը մտադիր է վերահսկել ատելության խոսքի դրսեւորումները ՀՀ ԶԼՄ-ներում եւ խախտումների դեպքում, որպես պատիժ, նախատեսելու է տուգանք, որի չափը դեռ հստակ սահմանված չէ։
Պարբերաբար խախտելու դեպքում՝ տուգանքին կարող է փոխարինել անգամ լրատվամիջոցի գործունեության դադարեցումը։ Բայց ինչպես է վերահսկվելու՝ չգիտեն անգամ իրենք:

Օրինակ՝ PerfectTV-ն կամ այլ ձեւաչափով յութուբյան ալիքները, որոնց հասցեատերը, սեփականատերերը հայտնի չեն, չեն կարող հայտնվել սահմանափակումների առաջ, քանի որ նրանց չեն գտնելու, իսկ այն բարեխիղճ ԶԼՄ-ները, որոնք ունեն խմբագրություն եւ պատասխանատու, կվերահսկվեն, կտուգանվեն։ Անհասկանալի է նաեւ ատելության խոսքի դրսեւորման գնահատականը, կամ թե ինչպես է կարգավորվելու հանրահավաքների ընթացքում ուղիղ եթերում պատահաբար ատելության խոսք ենթադրող բովանդակության տարածումը: Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ ինստիտուտը, որը մի քանի տասնյակ էջանոց վերլուծություն էր իրականացրել, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հաշվի չէր առել շրջանառության մեջ արդեն իսկ առկա «հակախտրականության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը ենթադրում է 12 օրենքներում փոփոխություն, եւ որտեղ արդեն իսկ առկա է ատելության խոսքի դեմ պայքարի մասին կետ։

Ինստիտուտի ներկայացուցիչները, ավաղ, տեղյակ չէին շրջանառության մեջ առկա օրենքների փաթեթից եւ փորձեցին իրենց արդարացնել, որ դա կուսումնասիրվի նախագծի կազմման փուլում։ Թեեւ նշվում էր, որ հաշվի է առնվել միջազգային փորձը, սակայն տեղական ԶԼՄ-ները ներգրավված չեն այս գործընթացում. տոտալ անտարբերություն է: Իսկ եթե ամփոփենք, ապա այս նախագիծը կլինի գործիք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեռքին, որն այժմ հսկողության տակ է պահում ՀՀ մուլտիպլեքսի հեռուստաալիքները:

Այս օրինագծի ընդունումից հետո նույնպիսի ընտրողաբար մոտեցմամբ ՀՌՀ-ն տույժեր կկիրառի իշխանությանը քննադատող հրապարակումների համար: Համակարգվելու եւ մշտադիտարկման են ենթարկվելու նաեւ առցանց մեդիան, յութուբյան ալիքները։

Հիշեցնենք նորից, որ Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի իրական շահառուն, համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը։ Նա 2023 թվականին նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։

Հարկ է նշել, որ կառույցներից ոչ մեկը որեւէ կապ չունի լրագրության եւ լրատվության հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել Պաղեստին. Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր, ամբողջ բնակելի թաղամասեր Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Ինտերի» ֆուտբոլիստին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար. Նարեկ Սամսոնյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Թրամփը դատի կտա BBC-ին՝ պահանջելով մինչև 5 միլիարդ դոլար Հայաստանին ցիկլոն է մոտենում Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են Հոգևորականի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության գործին․Կաթողիկոս Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը կդադարեցվի Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, կնոջ մարմին է հայտնաբերվել Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը Տարածքային կառավարման նախարարը խախտել է Վաղարշապատի ընտրությունների լռության օրը Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա- Հայաստան հանդիպումը Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ Համբարձումյան Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. կոնֆերանս են արել Նիկո՛լ, դու մեռնելուց հետո էլ չես մաքրվելու․․․ Մայր Աթոռում քո պատասխանը կտան․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ. «Նիկո՛լ, ինչ աստիճանի մերժված ես, որ ՔՊ-ն խայտառակեց քեզ». Դավիթ Ջամալյան (video) Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am