Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ այս օրը հայտարարեց քաղաքական պայքար սկսելու մասին։

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023թ. հոկտեմբերի 4-ին ես ուղիղ եթերում հայտարարեցի քաղաքական պայքար սկսելու մասին՝ հանուն Հայաստանի ապագայի։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- նշել էի ես։

Երբեք չեմ մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Ես պրոֆեսիոնալ զինվորական եմ, իմ պարտքն է՝ պայքարել Հայաստանի Հանրապետության համար, բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, ամրապնդել մեր երկրի պաշտպանվածությունը։ Գործող իշխանությունների վարած դավաճանական քաղաքականությունը աղետներ է բերել մեր երկրին, այսօր էլ շարունակում են օրեցօր թուլացնել Հայաստանը, և ես չէի կարող մի կողմ քաշված մնալ։

Մեկ տարի առաջ հայտարարեցի «Համահայկական ճակատ» շարժում նախաձեռնելու մասին։ Մեկ տարում ահռելի աշխատանք է արվել, շարժումը հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է։ Բայց դա բավարար չէ, հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը։

Վարչախումբը շարունակում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, մեկ տարում որևէ քայլ չի արել հայկական բանակը, տնտեսությունը բարելավելու ուղղությամբ, անդառնալի վնաս են հասցրել հայ եկեղեցուն, հայկական ավանդույթներին, մեր արժեքներին, խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանից տարածքներ է նվիրել Ադրբեջանին։

Մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ, վստահ եմ մեր ժողովրդի իմաստնությանը, և համոզված եմ՝ կարճ ժամանակում մենք կհասնենք գործող վարչախմբի իշխանազրկմանը, եւ պատասխանատվության կկանչենք մեղավորներին»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 322 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ալիևն ասում է՝ «խաղաղությունը լցրեք լափամանի մեջ ու կերեք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես է Աննա Հակոբյանը ձեռք առնում Սամվել Կարապետյանի դստերը Դուք լավ գիտեք, որ թուրքական լոլիկ է գալիս Հայաստան. պատգամավորը՝ փոխնախարարին (video) Նիկո՛լ, Բակո Սահակյանի օջախում ինչքա՞ն ես հաց կերել, ի՞նչ արեցիր իրենց համար. Էդուարդ Շարմազանով (video) Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» ՔԿՀ Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել տարածքներ գրավել. Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել բանաձևին, որը թույլ չէր տա Թրամփին ռшզմшկան nւժ կիրառել Վենեսուելայի դեմ Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում կողծ «դատավարության» ժամանակ Լիբանանը ազատ է արձակել Քադաֆիի որդուն՝ տասը տարվա բանտարկությունից հետո #ՀԻՄԱ. Նիկոլն ուղղակի «պայթելու է. վախճանը մոտ է». Րաֆֆի Հովհաննիսյան (video) Եթե Հայաստանը շտապ որոշում չկայացնի՝ «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը». Հասանգուլիև Կարա չէ՞ Բարսեղյանը ` կարմիր բերետների ուղեկցությամբ խաղի ժամանակ մտնի ու խաղա, ինչքան ուզենա. Տիգրան Քոչարյան Алиев, Россия создала Азербайджан, не отрекайся от истории: жёсткий ответ армянского генерала Алиеву (video) Դե ստացե՛ք փաստերը․ Արման Թաթոյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Համ ասել ա՝ Ղարաբաղն Ադրբեջան ա, համ չոքե՞լ զոհվածների հիշատակի առաջ․ Հարցում (video) Ադրբեջանի բանակն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին․ Ալիև «Ողորմելի վախկոտ Նիկոլը երեկ հիստերիայի մեջ էր ընկել»․ Գագիկ Համբարյան (video) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները 2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին Սերբիան չի երաշխավորում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա չեղարկումը. Վուչիչ Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան Հնդկաստանը հիմնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am