Ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ամենայուղալի դատական գործերը մակագրվել են ՔՊ-ական նախկին պատգամավորի թեկնածուին, որը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին:

Պետրոսյանը 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից. այսինքն՝ ՔՊ-ական Է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է դատավորի ունեցվածքը եւ նկատել, որ 2011 թվականին ժառանգությամբ Պետրոսյանին է փոխանցվել 3 անշարժ գույք՝ 2 հողամաս եւ 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված շինություն Շիրակի մարզի Արթիկ համայնքում։ Եվս մեկ հողամաս նույն տարում դատավորը գնել է։

2019 թվականին դատավոր Պետրոսյանը ձեռք է բերել 2010 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի մեքենա։

2023 թվականի հաշվետու տարվա վերջին դատավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար դոլար, 17 մլն դրամ եւ 1,5 մլն դրամ։

Դատավորի՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը ՀՀ դատախազությունից կազմել է 9 մլն 239 հազար դրամ։

2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ Սարգիս Պետրոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 33 մլն դրամ, որից գրեթե 26 մլն դրամը վարկ է։

«Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից հասկանում ենք, որ Պետրոսյանը ձեռք է բերել հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն դրամ։

2022 թվականին բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձի օրենքով ստացել է 433 հազար դրամ, սակայն 2023 թվականին որեւէ գումար չի ստացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
«Վազգեն Միրզախանյանի նման ոչնչությանը մի ասելիք կա»․ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան (video) Անահիտ Ավանեսյա՛ն, դե մի հատ բախտդ փորձիր, գնա մտիր «Կյանքի խոսք»․ Ռուզան Ստեփանյան (video) Գերիներին թող ազատեն, թղթի վրա ի՞նչ խաղաղություն, էլի ահաբեկված ապրում ենք․ Հարցում (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, տակը մնաց մեզի անալիզ»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլ Փաշինյանի երեսին կթքեմ, եթե ինձ չբռնեն»․ Հարցում (video) «Ստու՛մ ես Սրբուհի Գալյան․ Նիկոլը քեզ կօգտագործի ու․․․»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զենք էլ չեն առել, սուտ խոսալով, ժողովրդին խաբելով ման կուգան․ Շիրակի բնակիչ (video) Նիկոլ ու Ավինյա՛ն, դուք տոնածառ ունեցե՞լ եք․․․ էս ի՞նչ փողեր եք հանում․ ավագանու անդամ (video) «Սրբուհի Գալյանը Նիկոլից նամակ ունի ստանալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ «Ինչպե՞ս է 49567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում». Գոհար Մելոյան Միհրան Հակոբյանը սկանդալային բացահայտում է արել․ վերջինիս ծեծի հետքերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը». Չախոյանը՝ Պապոյանին ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո» Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան Շմոլ գազից է մահացել՝ իր վարձակալած տանը. Վարդենիսում մահացած 26-ամյա սպան Երևանից էր Աղանդավոր Նիկոլն ու թուրքերը համատեղ են գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Համբարյան Լա՛վ, ընդդիմադիրներ, էլ ձեզ ո՞նց ասենք, որ հասկանաք․ Էդգար Էլբակյան (video) Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն. Շարմազանով «Հուդա Վազգենը պետք է մոմ վառի, որ Վեհափառն իրեն էլ փրկի»․․․ (video) Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ինտենսիվ տեղումներ Նիկո՛լ, բա դիմանայիր, բա կեղտոտ կռիվդ շարունակեիր Արշակ Սրբազանի դեմ․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am