Ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանի, Խաչատուրովի և այլ յուղալի գործերով դատավոր, ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ամենայուղալի դատական գործերը մակագրվել են ՔՊ-ական նախկին պատգամավորի թեկնածուին, որը հակակոռուպցիոն դատարանի դատավոր է։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանին:

Պետրոսյանը 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից. այսինքն՝ ՔՊ-ական Է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է դատավորի ունեցվածքը եւ նկատել, որ 2011 թվականին ժառանգությամբ Պետրոսյանին է փոխանցվել 3 անշարժ գույք՝ 2 հողամաս եւ 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված շինություն Շիրակի մարզի Արթիկ համայնքում։ Եվս մեկ հողամաս նույն տարում դատավորը գնել է։

2019 թվականին դատավոր Պետրոսյանը ձեռք է բերել 2010 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի մեքենա։

2023 թվականի հաշվետու տարվա վերջին դատավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար դոլար, 17 մլն դրամ եւ 1,5 մլն դրամ։

Դատավորի՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը ՀՀ դատախազությունից կազմել է 9 մլն 239 հազար դրամ։

2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ Սարգիս Պետրոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 33 մլն դրամ, որից գրեթե 26 մլն դրամը վարկ է։

«Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից հասկանում ենք, որ Պետրոսյանը ձեռք է բերել հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն դրամ։

2022 թվականին բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձի օրենքով ստացել է 433 հազար դրամ, սակայն 2023 թվականին որեւէ գումար չի ստացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում Գիշերային ցրտեր, ցրտահարություն և ջերմաստիճանի անկում մինչև -5°C․ ՌԴ-ում անոմալ եղանակ է Խոշոր վթար, «Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշներին Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում 44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է «Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am