Ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարեց. «Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը»։

Իրականում սկզբնական փուլում իրոք ոստիկանները 15-օրյա հերթափոխով մեկնում էին սահմանային դիրքեր։ Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի ամիս։ Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհությունները մեծանացան, ոստիկանների ուժը արդեն սկսեցին օգտագործել երկրի ներսում՝ քաղաքացիներին բառի բուն իմաստով «ջարդուփշուր» անելու համար։ Խոստման կեղծ լինելու առաջին աղմկոտ դեպքը գրանցվեց 2019 թվականին Իջեւանում, երբ Փաշինյանի մի խումբ համագյուղացիներ որոշել էին ծառահատում անել: Արդյունքում բախումներ եւ ծեծկռտուք էր սկսվել ոստիկանների եւ քաղաքացիերի միջեւ: Հոսպիտալացվել էին տուժած քաղաքացիներ:

Հետագայում, տարբեր բողոքի ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ, հանրությունը, ականատես եղավ ոստիկանների, տարատեսակ սեւ եւ կարմիր բերետավորների կողմից բռնության աննախադեպ դեպքերի: Ուղեղի ցնցում, մարմնական վնասվածքներ, տարբեր մարմնամասերի կոտրվածքներ, անգամ պատգամավորի քթի կոտրվածք, բերետավորների կողմից վայրի կերպով խմբակային ծեծ՝ ավտոմեքենայի մեջ: Շարքը կարելի է շարունակել՝ նշելով թե ինչ վնասվածքներ են հասցրել ոստիկանները իրենց «օրինաչափ» գործողություններով:

Այս ընթացքում, սակայն, ոստիկանները հասցրել էին այլ աննախադեպ բան էլ անել՝ ծեծել փաստաբանների: Այս տարվա սկզբին ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին:

Ոստիկանները նաեւ պատգամավորների ծեծեցին, մարդիկ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ կիրառված միջոցների հետեւանքով հաշմանդամ դարձան:

Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը օրենքի նախագիծ ներկայացրեց ԱԺ-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի փաթեթով այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ներքին գործերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականցնելու: Նրանց պաշտպանության գործառույցը սահմանը չի ներառելու: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով Մեկ տարվա ապօրինի բանտարկությանս ընթացքում 0 անգամ ինձանով ու իմ իրավունքներով հետաքրքրված ՄԻՊ-ը այսօր հայտարարել է, որ Հայաստանի լավագույն իրավաբանն է. Մալյան Ճոխ ամանորյա փարթի՝ Երևանի քաղաքապետարանի համար Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ․ «Հետք» Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին ԶՊՄԿ-ն իրականացրել է գրեթե 58 միլիարդ դրամի ապրանքների և ծառայությունների գնում Հղի կին սպանող Նիկոլի ՊՊԾ֊ի "պաշտպանը" Պատրաստ եղեք հայտնաբերել մշակութային գոհարները․ Euronews-ը անդրադարձել է Հայաստանին Գլխավոր դատախազին պահանջ է ներկայացվելու՝ հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. Armlur.am Թրամփը պատրաստվում է հնարավորինս շուտ վերջ դնել Մոսկվա-Կիև ռազմական հակամարտությանը «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». 7 անձի, այդ թվում՝ մետրոպոլիտենի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել հափշտակության համար․ ՔԿ Հայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելն իրենց որոշումն է․ Ալիև 100 դրամների սաբոտաժը միտումնավոր է արվում, որ թանկացումից հետո մարդկանց վրա հալ չմնա բողոքելու Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am