13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը


«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից:

Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։

«Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման շրջանակում ապահովելու է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մասնակցած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընտրված մանկավարժների (ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենների տեղակալներ, խմբակավարներ) պարգեւատրում»-ը:

Ըստ պայմանագրի՝ նախատեսված է. «Միջոցառման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում ընդհանուր առմամբ 80 անձի համար ապահովել՝

. աթոռներ

. ֆուրշետ ծառայություն

. կանապեներ՝ մսային, աղցանային, բեկոնով, պանրով, հավով եւ բանջարեղենով

. թխվածքի տեսականի՝ կրեմային եւ ոչ կրեմային, բնական հյութեր, հանքային ջուր, աղբյուրի ջուր, լայմով եւ անանուխով զովացուցիչ ըմպելիք, գինի, միրգ, սուրճ, կոկտեյլի 6 սեղաններ՝ ձգվող սփռոցով, սառույցի ամաններ, աղբի համար նախատեսված տարաներ, 4 մատուցող, երկու հավաքարար»։

Միջոցառումն ուղեկցվելու է դասական երաժշտության ստեղծագործությունների կատարմամբ եւ տեւելու է առնվազն 2 ժամ։

Մատակարարը պետք է ապահովի. «70 փունջ ծաղիկ, յուրաքանչյուր փնջում՝ 11 վարդ ծաղիկներ. բացառապես թարմ, բնական վարդեր, տեսակը՝ հոլանդական կամ համարժեք, ծաղկի գլուխը (կոկոնը)՝ առնվազն 7 սմ տրամագծով, բարձրությունը՝ առնվազն 7 սմ, ցողունի երկարությունը՝ առնվազն 70 սմ, դեկորացիայի համար նախատեսված ժապավենով փնջավորված: Փնջերում ծաղիկների գույնը եւ փաթեթավորման ձեւը նախապես համաձայնեցնել հանրակրթության վարչության հետ»:

Երեւանի քաղաքապետարանը շռայլ է գտնվել եւ բոլոր մանկավարժների համար խրախուսական նվեր է պատրաստել։

Այսպիսով՝ «թվով 70 մանկավարժներին տրամադրել դրամական պարգեւատրում.

. բանկային նվեր քարտ 100.000-ական դրամով՝ թվով 26 մանկավարժներին

. թվով 27 մանկավարժներին բանկային նվեր քարտ՝ 150.000-ական դրամով

. եւ 17 մանկավարժներին՝ 200.000-ական դրամով»:

«Պրոմո Պիար» ՍՊԸ-ի դեմ, որը հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը եւ անհրաժեշտ ծառայությունների մատակարարը, կիրառվել են սահմանափակումներ՝ համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի։

Տեղեկացնենք, որ ընկերության 100% բաժնետերը Արա Սիմոնյանն է, որի նկատմամբ ՀՀ ՊԵԿ-ը կիրառել է վարչական տույժ, քանի որ «ՀՀ եւ եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ սահմանված ժամկետում չի ներկայացրել 02.09.2019-ին եւ 08.09.2019-ին կատարած ներմուծումների վերաբերյալ ներմուծման հարկային հայտարարագրերը եւ հայտարարությունները, ինչի հիման վրա վարչական պատասխանատվության է ենթարկվել։

Համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Արա Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ նշանակել տուգանք 10 հազար դրամի չափով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Աստծո խոսքը չի շղթայվում. Արագածոտնի թեմ Շատ դրական եմ վերաբերվում Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքին. Հոխիկյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին Սիրելի՛ Էջմիածնեցիներ, խնդրում եմ ձեր քվեով նենց անեք, որ Վաղարշապատում այս ուրացողները մերժվեն. Ռուբեն Մելիքյան Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ» Նիկոլի Ալե'ն, "Հայր Մերն" իմանալո՞վ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարն, Ամարասն ու հարյուրավոր վանքեր նվիրեցիք թուրքին «Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի «Հրապարակ». Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». Ինչ է նա մտածում «Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով «Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին գործուղում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան հրթիռ է ընկել. ТАСС Կրկին Բագրատ Սրբազանի հետ քննչական կոմիտեում հարցաքննության էինք. պաշտպան Ղարաբաղ այցելած մեր թղթակցին մտադիր են արտաքսել Հայաստանից. WarGonzo Շրջանցելով Ադրբեջանը. Ռուսաստանից առաջին գնացքը ժամանել է Իրան Հյուսիս-Հարավ միջանցքով ՔՊ թեկնածուին ձայն տվողը ընտրում է ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին․ Աբրահամյան Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների ընտրությունից․ քաղաքագետ 2-ամյա տղան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել Ղարիբաշվիլիի տունը բռնագրավել են Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» ԱՄՆ-ում հայտարարել են Թրամփի և Պուտինի միջև երկխոսության անհրաժեշտության մասին Կասկածները հաստատվում են. «Հրապարակ» ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է. «Հրապարակ» Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ․․․ Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am