Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Իռլանդիան ներկայացնող Փոլ Գավանն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ, 1Lurer.am-ի փոխանցմամբ, նա ասել է.
«Ես ցանկանում եմ մեր մեծ մտահոգությունը հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիներին ավելի ու ավելի ճնշելու շարունակական ձգտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նախկին քաղաքացիների նկատմամբ նրա սարսափելի վերաբերմունքի և հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ նրա ռազմատենչ և սպառնալից պահվածքի կապակցությամբ։ Այս տարի այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կստիպեին կարմրել: Նախագահ Ալիևը հինգ անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում այն բանից հետո, երբ 2003 թվականին այդ պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Հեյդար Ալիևին: 2009-ի հանրաքվեն վերացրել է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, իսկ 2016 - ին հաստատվել է փոխնախագահի պաշտոնը, և, անակնկալ, նախագահի կինն անմիջապես նշանակվել է այդ պաշտոնում: Որպեսզի հասկանալի լինի, մենք խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է ընտանեկան մաֆիոզ դինաստիայի կողմից և որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ու սեփական քաղաքացիների ճնշման համար:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը