Կա´մ ունենալու ենք հայրենիք, կա´մ չենք ունենալու. որոշեք

«Հրապարակ» թերթը գրել է.

Սեպտեմբերի 22-ին Բագրատ սրբազանը համալիրի հավաքում հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո էլ, հավանաբար, անհնազանդության ակցիաներ կլինեն:
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը վկայեց այն մասին, որ իշխանությունը Հայաստանում երերում է` հարկավոր է լուրջ, խարիզմատիկ լիդեր եւ հետեւողական պայքար, ու կարող է իրավիճակ փոխվել: Խոսակցություններ կան, որ Արեւմուտքում եւ Արեւելքում խիստ զարմացել են՝ մայիսի 9-ի հանրահավաքից, եւ հասկացել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է: Չնայած դրա մասին էին վկայում նաեւ անցած տարվա Երեւանի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Մենք փորձեցինք պարզել, թե այս ամենի մասին ինչ կարծիք ունեն ընդդիմադիր կուսակցություններն ու թիմերը, եւ արդյոք մասնակցելո՞ւ են սրբազանի կազմակերպած հանրահավաքին:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասաց. «Բայց ՀՀԿ-ն ե՞րբ չի մասնակցել հանրահավաքին, որ հիմա էլ չմասնակցի: Մենք ամսի 22-ին էլ ենք հանդիպմանը ներկա եղել եւ ասել ենք, որ աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի ազգակործան գործողությունների դեմ շարժմանը: Իհարկե, մենք շարժման անդամ չենք, բայց աջակցում ենք: Ինչպես նախորդ բոլոր միջոցառումներին, այս անգամ էլ աջակցելու ենք: Մայիսի 9-ից սկսած՝ չի եղել մի հանրահավաք, որին մասնակցած չլինենք: Երբ հանրապետականները Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում էին, շատ-շատերը նույն Նիկոլ Փաշինյանին գովաբանելով էին զբաղված: Այնպես որ, զարմանալ պետք չէ, որ հանրապետականները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բոլոր միտինգներին ներկա են: 2018 թվականից առաջիններից ենք եղել, որ այս ազգակործան ռեժիմի դեմ պայքարել ենք: Եվ մեր պայքարը երբեք չի ընդհատվել, այդ մյուսներն են նոր-նոր խելքի գալիս, բայց լավ է` ինչքան շատ մարդիկ խելքի գան, այնքան լավ: Մենք անպայման լինելու ենք հրապարակում, ես էլ, կուսակցության մյուս անդամներն էլ: Ես շարժման մասին չեմ կարող կարծիք հայտնել, որովհետեւ ներսի նեղ որոշումների վրա չունեմ ազդեցություն, Բագրատ սրբազանի ծրագրերից էլ տեղյակ չեմ: Միայն նա կարող է ասել, թե որտեղ է թերացել, ինչն է սխալ արել եւ այլն: Ես չեմ կարող գնահատականներ տալ: Նա է շարժման նախաձեռնողը, մենք էլ աջակցում ենք: ՀՀԿ-ն հստակ նշել է դեռ ամիսներ առաջ, որ պատրաստ է քվեարկել վարչապետի այն թեկնածուի օգտին, ում կառաջադրի սրբազան շարժումը: Կարծում եմ՝ դա շատ քաղաքական մոտեցում է: Մեզնից աջակցություն է հասնում` աջակցում ենք: Դժվար թե կարողանաք հիշել Նիկոլ Փաշինյանի դեմ մի նախաձեռնություն, որին ՀՀԿ-ն մասնակից չլինի: Այստեղ մենք զրո ամբիցիա ունենք ու չենք ասում` թող առաջնորդի թեկնածուն Պողոսը չլինի, Պետրոսը լինի: Շարժումը սկսել են իրենք, իրենք են ասում` իմպիչմենտ, մենք էլ կգնանք-կտեսնենք, թե ինչ են ուզում անել: Ընդդիմադիր գործընկերներին կա՛մ պետք է լավն ասել, կա՛մ էլ, եթե կա քննադատելու բան, ճիշտը առանձին ասելն է, այլ ոչ թե հրապարակավ: Կարծում եմ՝ եթե հրավիրել է նոր հանրահավաք, ուրեմն կա նոր ծրագիր»:

Ռոբերտ Քոչարյանի թիմից Ագնեսա Խամոյանն էլ նշեց. «Եթե խոսքը «Հայաստան» խմբակցության մասին է, ապա մեր դիրքորոշումների մեջ չկա փոփոխություն, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս շարժմանն աջակցում ենք եւ հանրահավաքին էլ ներկա ենք լինելու: Ամեն ինչ պետք է անենք, որ հաջողությունը լինի անխուսափելի, չպետք է դադարենք պայքարել»:

«Հայաքվե» շարժման անդամ Արամ Պետրոսյան. «Միանշանակ մասնակցելու ենք: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, դա կախված է մարդկանց թվաքանակից: Հիմա տեսնում ենք, թե ինչեր է կատարվում: ՍԴ-ից մի ժամվա մեջ որոշում է գնում, որ հակասահմանադրական է ինչ-որ բան, եւ մտցնում են Ազգային ժողով: Վաղը պարզ կլինի ժողովրդի ռեակցիան: Ալիեւը նոր հայտարարություններ է արել: Այն պնդումներին, որ այս շարժումը կտրուկ չէ, համաձայն չեմ, ավելի կտրուկ, քան հունիսի 12-ին, դժվար է պատկերացնելը: Ի՞նչ պետք է լիներ, որ շարժման գործողությունները կտրուկ համարեին: 100-ից ավելի վիրավոր կար, էլ ի՞նչ լիներ: Պարտադիր զո՞հ էր հարկավոր, Աստված մի արասցե: Ուղղակի պետք է մասսայական պայքար: Կլինի 100 հազար մարդ, չի լինի, ուրեմն ոչինչ էլ չի լինի: Այն տեսակետները, որ հիասթափված են մարդիկ եւ դուրս չեն գալիս պայքարելու, տեղին չեն, ես էլ եմ հիասթափված, հետո՞ ինչ: Չեմ կարող իմ տնից հրաժարվել: Սա արդեն քաղաքական հարց էլ չէ, սա ապրելու իրավունքի հարց է: Ալիեւը երեկ հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան «Արեւմտյան Զանգեզուր», այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, մարդը Սյունիքն է պահանջում, արդյո՞ք սա կարելի է քաղաքական խնդիր համարել: Ալիեւի ասածից կարող ենք հասկանալ` կա՛մ ունենալու ենք հայրենիք, կա՛մ չենք ունենալու»:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հանրահավաքի մասին ասաց հետեւյալը. «Արցախցիներն անպայման մասնակցելու են միտինգին: Համոզված եմ` հայրենիք վերադառնալու ցանկությամբ ապրող ցանկացած մարդ մասնակցելու է պայքարին: Մեզ մոտ այդ առումով ոչինչ չի փոխվում: Վճռական ենք, եւ ինչքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում ենք, որ այդ ամենը շատ կարեւոր է մեզ համար: Հենց մեր ներգրավվածությունը հատկապես խիստ անհրաժեշտ է: Սպասելիքների, հույսերի մասով էլ ասեմ, որ դրանք կոնկրետ օրով ու ժամով չեն կարող լինել: Մենք հասկանում ենք, որ տեւական պայքար է հարկավոր, որը գնալով պետք է սաստկացնել: Մենք հասկանում ենք, որ մեզնից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Ոչ թե պետք է տանը նստել եւ սպասել ինչ-որ բանի, այլ պետք է այդ ուղղությամբ պայքարել: Մենք հիմա դա ենք անում: Մեր նպատակն արդար է եւ շատ կարեւոր: Մենք ընդամենը ուզում ենք վերադառնալ մեր հայրենիքի այն հատվածը, որտեղ մեր տներն են, մեր բնօրրանը: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության կործանումը պակաս կարեւոր հարց է: Որեւիցե տարբերություն չկա՝ Հայաստան, թե Արցախ: Մենք ուղղակի պարտավոր ենք կոնկրետ քայլեր, կոնկրետ գործողություններ անել: Ինչ վերաբերում է Արցախ վերադարձին, ապա ասեմ, որ մենք մեր հանդիպումների ընթացքում փաթեթներ ենք ներկայացնում, թե ինչպիսի Արցախ կարող ենք վերադառնալ: Հասկանալի է, որ նպատակն ու դրան տանող ճանապարհը շատ կարեւոր են, բայց նաեւ փաստ է, որ այդ ամենին հասնելու համար բանակցային ճանապարհ է հարկավոր: Մենք կվերադառնանք այն Արցախ, որտեղ չկա համատեղ կեցություն ադրբեջանցիների հետ: Մեզ պետք են երաշխիքներ, որոնք լոկ թղթի վրա գրված հայտարարություններ չեն, այլ կոնկրետ երաշխիքներ են: Բայց մենք շատ լավ հասկանում ենք նաեւ, որ այդ ամենի համար առհասարակ Հայաստանից բանակցող է հարկավոր` մարդ, որը կբանակցի, եւ կառաջանան օրակարգային հարցեր»:

Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարություն էր տարածել, որ դադարում են Սրբազան պայքարին աջակցելը, սակայն Բեւեռից Վահե Գասպարյանին հարց ուղղեցինք` ինչո՞ւ են նման որոշում կայացրել, եւ հնարավո՞ր է, որ կուսակցությունից անջատ ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, մասնակցեն հանրահավաքին: Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ, նման բան հնարավոր չէ: Մենք հայտարարություն տարածել ենք, բայց կարող եմ ասել, որ Բագրատ սրբազանը շեղվել է իր օրակարգից: Նա փոխել է իր շեշտադրումները, սկսեց անել աշխարհաքաղաքական շեշտադրումներ` հօգուտ Ռուսաստանի, հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, նշեց Արցախի անկախությունը, խոսափողը տրամադրեց Սերժ Սարգսյանի այն թիմակիցներին, որոնք գովաբանում են Ռուսաստանը, եւ այդպես շարունակ, այսինքն` նա խախտեց իր չեզոքությունը: Սկզբում նման բաներ չէր անում, մայիսին չեզոք էր, գոնե իրենց այդպես էին պահում»:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am