Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից

Շուրջ 8 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանն ավետեց` այսուհետ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի՝ համայնքային պարկի տարածքում կգործի գազալցակայան, որը հնարավորություն կտա առավել արագ և ավտոբուսների չափորոշիչներին համապատասխան լիցքավորում իրականացնել։ Միաժամանակ կարող են 12 ավտոբուս լիցքավորել, և ըստ վարորդների՝ նախկին կես ժամի փոխարեն՝ հիմա գազը լցնում են 10 րոպեում։ Քաղաքապետարանից չէին մոռացել նաև նշել, որ ծրագիրն իրականացվել է մասնավորի հետ` չմասնավորեցնելով սակայն` ով է խորհրդավոր մասնավորը։

Պարզվում է, սակայն, որ այդ արագությունը բավականին թանկ արժե, և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում գործող գազալցակայանում գազի մեկ խորանարդ մետրը վաճառվում է 325 դրամով, երբ, օրինակ` Չարբախում՝ Շիրակի փողոց 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում, գազի մեկ խորանարդ մետրն արժե 270 դրամ, այսինքն` 55 դրամով ավելի էժան, իսկ օրինակ` Ջրվեժում` Իվան Թևոսյան 9 հասցեում գտնվող այս գովաբանված լցակայանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցակայանում, գազի մեկ խորանարդ մետրն արժե 300 դրամ։

Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող ավտոբուսային պարկի տարածքում գործող գազալցակայանում գազի մեկ խորանարդ մետրը վաճառվում է, ինչպես ասում են, օդանավակայանի գներով։ Այսինքն` անգամ մասնավորի տարածքը չի օգտագործվում, բայց գինն անտրամաբանական թանկ է։

Մասնագետների հաշվարկներով` խորանարդ մետրը 325 դրամով գազ վաճառող գազալցակայանը օրական կարող է վաճառել մինչև 100 000 խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ 55 դրամ հավելյալ արժեքի պայմաններում իրական շահույթը կազմում է մոտ 5.5 միլիոն դրամ, ամսական՝ մոտ 165 միլիոն դրամ։ Այսինքն`միայն այդ ավել գումարից այդ գազալցակայանի օրական շահույթը նվազագույնը 10 000 ԱՄՆ դոլար է կազմում։

Տիգրան Ավինյանի քաղաքական առաջնորդը ժամանակին մի արտահայտություն է արել, որը հիմա լայնորեն գործածվում է` կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ։ Բայց երևի Երևանի քաղաքապետարանում 5.5 միլիոն դրամը ոչինչ է։ Դա ի՞նչ փող է, որ կոռուպցիայից ենք խոսում։ Իսկ իրականում սա դեռ մեկ ոլորտի մի դրվագի մասին է, իսկ դեռ ինչե՜ր ու ինչքա՜ն կան։ Սա համակարգային կոռուպցիայի ցցուն օրինակ է, պետական միջոցների մսխում, թալան…Այն ամենը, ինչի մեջ երբեմնի ընդդիմադիր գործող իշխանությունները մեղադրում էին նախկիններին:

Արմինե Վարդանյան

168.am

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին. Դերենիկ Մալխասյան (video) Ոչ մի թուրք չի կարող խոչընդոտել հային գալ իր և ծաղիկ դնել այստեղ․ Փոստանջյան (video) Ռուսաստանի փոխարտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ներկայության գլխավոր «հակառակորդը» Չինաստանն է. Քաղաքական վերլուծաբան Ծնելիության նվազման ֆոնին, Կառավարությունը որոշում է ընդունել. Անուշ Պողոսյան Ուոլցը Հաջիևին ասել է հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին 99 հոգանոց ցուցակ ՔՊ-ից՝ մեծ թվով բուժհաստատությունների ու դպրոցների տնօրեններով Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան ՔՊ-ում մարդ չկա, որ ասի՝ «ինչ եք անում», ու ասենք՝ մարդը առանց հասկանալու գովում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ նոր ԳՇ պետ է նշանակել Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am