Սեքսիզմի հերթական դրսևորումը Մետաքսե Հակոբյանի նկատմամբ էր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին եւ կիրառել է անթույլատրելի որակումներ, որոնք պարունակում են սեքսիզմի ակնհայտ դրսեւորումներ:

Այսինքն` վերջինս քննադատում է կին ընդդիմադիր գործիչներին՝ հատուկ թիրախավորելով կամ ակնարկելով նրանց սեռական պատկանելությունը:

Խոսենք փաստերով:

Նախ, երեկ նա տգեղ բառապաշարով վիրավորեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: Երբ Եռաբլուրից հեռանալիս Մետաքսե Հակոբյանը ՔՊ-ականների ուղղությամբ բացականչեց՝ «Հարգանքի տուրքը ստացվեց, էլի. մադասպաննե՛ր», Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ սանձարձակ պահվածքով արձագանքեց արցախցի պատգամավորին՝ «Զիբիլի վրայի կատվին տարե՛ք էստեղից»:

Եվ սա առաջին անգամը չէ, որ նա նման պահվածք է ցուցաբերում կին գործիչների նկատմամբ:

Դեռ նախորդ տարի՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, հենց նախագահությունից Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահին անհարիր բառերի մի շարան էր հնչեցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին:

Ընդդիմադիր կին պատգամավորի սուր ելույթին Ալեն Սիմոնյանը արձագանքել էր՝ «Տխմարը դու ես, ա՛յ չինական…»: Իսկ երբ Աննա Մկրտչյանը, ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների, հեգնեց, թե կարող է անվտանգության աշխատակիցների կանչել, Սիմոնյանն արձագանքել էր՝ «…Որ գրկի»։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան եւս անմասն չէր մնացել Ալեն Սիմոնյանի թիրախավորումներից:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ», – ասել էր Սիմոնյանը։

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, ով վերամբարձ խոսում է հանդուրժողականության մասին, իր խոսքում նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին՝ ովքեր ՔՊ-ական չեն եւ քննադատում են իշխանություններին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 484 անգամ
Լրահոս
У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան Նիկո՛լ, դե հենց հիմա հասի Մոսկվա․․․ քեզ ասելիք ունեն․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am