Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի «խաղաղության» պայմանագիր, ոչ մի էրդողանագրքաժպիտ «դիվանագիտություն» չի թուլացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի նորանոր պահանջներն ու նկրտումները: Հասկանալի է՝ Զուլֆուգարովը տվյալ դեպքում հանդես է գալիս Ալիևի ոչ պաշտոնական խոսափողի դերում: Այսինքն, բարձրաձայնում է «մտքեր», տարբերակներ, որոնք Ալիևը կուզենար դնել հրապարակային շրջանառության մեջ, բայց դեռևս ոչ ուղղակիորեն պաշտոնական խողովակներով: Զուլֆուգարովի (իմա՝ Ալիևի) հակահայկական մտմտումներից օրերս բարձրաձայնված տարբերակներից մեկը, այսպես կոչված, «կոնտրիբուցիայի վարկածն» է:

Այս դեպքում Զուլֆուգարովն առաջ է քաշում Հայաստանից «օկուպացիայի շրջանում» «ադրբեջանական տարածքների և ընդերքի» շահագործման համար փոխհատուցում պահանջելու ծրագիրը: Լինի դա միջազգային դատարանի, թե մեկ այլ միջոցով: Ի դեպ, զուգահեռ առաջ է քաշվում Հայաստան հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի «վերադարձի» թեման: Շշմեցուցիչ է այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ոչ մի կոնտր-պահանջ չի առաջադրում՝ առնվազն փակելու համար նման հարցերի արծարծումը: Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները դնեն հարյուր հազարավոր հայերի՝ Բաքու և այլ բնակավայրեր՝ իրենց տները վերադառնալու վերաբերյալ հարցը: Դեռ չենք խոսում Արցախի հայության՝ իր պատմական բնօրրան-հայրենիք վերադառնալու և ապրելու առանցքային ու ամեն ինչից վեր գտնվող բնական իրավունքի մասին:

Երբևէ լսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ քաշի ավելի քան 3,5 միլիոն հայության՝ սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկվելու և նրանցից ավելի քան 1,5 միլիոնի ֆիզիկական ոչնչացման, կարճ ասած՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը: Ո՞վ պահանջի, Նիկոլ Փաշինյա՞նը, ոճրագործ Էրդողանի գիրքը երջանկությամբ կրծքին սեղմո՞ղը: Էլ չասած այն մասին, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ավելի փոքր տրամաչափի ներկայացուցիչները պարբերաբար խիստ թափանցիկ ակնարկներ են անում՝ նպատակ ունենալով ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նրա իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ակնարկում են, թե Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հիշատակման գործընթացը պրակտիկ տեսանկյունից արդյունավետ չէ: Այսինքն, փաստացի նախապատրաստում են հանրությանը՝ այդ հիշողությունից էլ հրաժարման՝ ինչ-որ երևակայական «բանի» դիմաց, ենթադրվում է՝ «խաղաղության պայմանագիրը» կամ սահմանների բացումը:

Այնպես որ, այս ընթացքը շարունակելով՝ նրանք ավելի շուտ չեղյալ կհայտարարեն Ապրիլի 24-ը, կապամոնտաժեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Դե, զիջելու գործընթացում նրանք անզուգական են... Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Ադրբեջանը պահանջների նոր չափաբաժին հրապարակայնացրեց: Այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Ազատության հրապարակում արցախցիների նստացույցը շարունակվում է «Ամենուր թուրանական նարատիվ ու օրակարգ,է արդեն անթաքույց ամեն ինչ տանում է թուրքական վիլայեթ դառնալու»․ Արմեն Հովասափյան Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում առավոտյան 7-ից կյանքը կանգնած է. Անուշ Պողոսյան Երևանում մայրն այրել է տունն ու վնասել անչափահաս 2 երեխաներին Բժիշկներին չի հաջողվել փրկել 20 և 21-ամյա տղաների կյանքը․ նոր մանրամասներ Գեղամ Մանուկյանի որդին ևս ազատ արձակվեց Գլենդելում հանրահավաք տեղի կունենա՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու Զարուհի Փոստանջյանն «Աբովյան» ՔԿՀ-ի բակում է (տեսանյութ) Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ․ Ռուբեն Մելիքյան Արսեն Մարտոյանն ազատ արձակվեց Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները Ակնկալում ենք, որ ՄԻՊ֊ը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձող. Փաստաբանների պալատ Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը՝ հասարակական կարգի սպառնալիք. Արցախցիների պաշտպանության խորհուրդ Արման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող. Լ. Գալստյան Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց Իրանը չի դադարեցրել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել․ Ապրես Մարգարյան ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետից միայն մեկի շուրջ․ Աշոտ Ավանեսյան Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովեփյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am