Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»:

Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել հանրության կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին, հանրությունը իմացել է մամուլի արտահոսքերից, պաշտոնական հայտարարություն չի արվել։


2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

Այս փաստաթուղթը եւս ընդունվել է՝ առանց ժողովրդի իմացության եւ գործընթացին՝ ժողովրդի մասնակցության։


Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ինձ էլ են կալանավորելու՞, ես էլ իմ ձևով եմ պայքարելու. Սամվելին ո՞նց եք կալանավորել. գործարար (video) ՈՒՂԻՂ. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրպետյանի գործով դատական նիստը Նոր կադրեր Արարատի մարզի Վերին Դվինի ձերբակալություններից (video) Էդ որ Բրյուսելում 4,5 մլն-ով նոր շենք եք գնել․․․ էդ ի՞նչ ծախս է․․․ (video) Ալեն Սիմոնյանի նախկին կինը բարոյական վնասի փոխհատուցում՝ 5 մլն․ դոլար է ստացել (video) #ՀԻՄԱ․ Արա՛, ու՞մ ես ոչխարի տեղ դնում․․․ հիմա լսե՛ք՝ Սյունիքում ոնց են մեզ շրջափակման մեջ գցելու․․․ (video) Հայրս սիրահարված էր Հայաստանին, նա կրում էր Հայաստանը իր սրտում. Նիկոլա Ազնավուր (video) Ես Վեհափառի կողքին եմ լինելու․․․ էդ ինչ է՝ նախարարներին 4 կին ունենալ կարելի՞ է․ Գաբրիել Ջեմբերջյան (video) Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է․ Տեր Մարկոս Հոգիս փառավորվեց մի տեսակ. մերժել քեմալիստներին հենց եկեղեցում, դուրս շպրտել եկեղեցուց Սամվել Կարապետյանի պաստառների հետ էդ ի՞նչ կռիվ եք տալիս․ Ավինյանի կծկտուր պարզաբանումը (video) ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը Ուկրաինան ոչ մի պայման չունի Ռուսաստանին հաղթելու համար․ Օրբան Թրամփը աշխարհի կայսրը չէ․ Լուլա դա Սիլվա Զեկույց՝ «Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգտնի իր գերեզմшնը Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. Արաղչի Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումը Ես ունեմ այդ իշխանությունը՝ Առաքյալներից մինչ ինձ հասած իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ. Սեբեոս քահանա Ղալաչյան Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը Երեւանին հարցրե՛ք՝ փողերը ստացել են, թե՝ ոչ․ Մարիա Զախարովա (video) Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ Ուշադիր նայե՛ք Սիրիային. թուրքական ցեղասպանությունը լինելու է նաև Հայաստանում. Բոզոյան (video) Փաշինյանի 4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am