Ինչի՞դ վրա ես բերանդ բացել, ում գիրքն ես կրծքիդ սեղմել...Խայտառակվեք, որքան ուժ ունեք

Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է լինեն շատ ուժեղ, որ Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարավոր ամեն ինչ անում ենք Իսրայելի դեմ, դադարեցրել ենք նրա հետ առևտուրը, խզել մեր հարաբերությունները»,- հայտարարել էր Էրդողանը, որը բազմաթիվ առիթներով խոսել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի կարևոր դերակատարման մասին:

Ավելին, պատերազմից առաջ ու դրանից հետո տարբեր փաստական ապացույցներ են ներկայացվել Թուրքիայի ԶՈՒ-ի՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային մասնակցության վերաբերյալ։

«44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը», – վերջերս կրկին հայտարարել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Էրդողանը նաև բազմիցս փաստել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հաղթել է բացառապես Թուրքիայի գործուն աջակցությամբ:

«44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը թույլ տվեց ոչ միայն գրավել Ադրբեջանի պատմական հողերը հայերից, այլև մեր երկրի խղճից ջնջվեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին է հանձնել ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնք անմիջապես սպանվել են»,-այս տարվա հուլիսին ճեպազրույցում հայտարարել էր Էրդողանը։

«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանի աջակցության շնորհիվ վերջ դրվեց Ղարաբաղի 30-ամյա գրավմանը, և թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի կրկնություն»,- ընդգծել էր նա:

Մոտ 3 տարի առաջ լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» գրքի հոդվածագիրներից մեկը` թուրք քաղաքագետ Քերիմ Հասնը, խոսելով 44-օրյա պատերազմում և դրա՝ Ադրբեջանի օգտին ելքի հարցում Թուրքիայի դերակատարման մասին, նշել է, որ Թուրքիան ոչ միայն առաջատար և թելադրող ազդեցություն է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի պատրաստության հարցում, այլև ակտիվ մասնակցություն է ունեցել օպերացիաների ծրագրման գործում և ռազմական գործողություններում, թուրք հրամանատարներ և այլ ռազմական գործի մասնագետներ են կառավարել պատերազմը:

44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների սիրելի Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգների ժամանակ հայտարարում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, այլ կա Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարում:

Թուրքիայի ազգային հետախուզությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում, և այդ փաստը պատերազմից հետո ընդունել են նաև Թուրքիայի իշխանությունները:

Ինչ է այս ամենը նշանակում:

Սա առնվազն նշանակում է, որ 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհված հայ տղաների, Արցախի հանձնման, հայաթափման գործում Էրդողանն ընդունել է իր անմիջական հանցակցությունը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Եվ ահա, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը Էրդողանից հանդիպում է խնդրում և գնում Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը» նրա հետ հանդիպելու:

Տեղի ունեցածին խղճուկ տեսարան ասելը քիչ է, հատկապես, երբ Էրդողանը նույնիսկ շենքի մուտքի մոտ կամ գոնե սենյակի դռների մոտ նրան չի դիմավորում: Հարկ չի համարում նույնիսկ մեկ քայլ առաջ անել` Փաշինյանին և նրա պատվիրակությանը դիմավորելու և սենյակ ուղեկցելու համար:

Բայց ամենաողբերգականը և ամոթալին հանդիպման ավարտից տարածվող լուսանկարն է` Փաշինյանը, բերանը 3×6 բացվածքով լայն ժպիտով, Էրդողանի հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը ձեռքին` սեղմած կրծքին:

Խայտառակվեք, որքան ուժ ունեք` մոռացության տալով 5000-ից ավելի զոհված հայ տղաների արյունը, հիշատակը, ձեր դավադիր պայմանավորվածությամբ հանձնած Արցախը:

168.am

դիտվել է 614 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ Օքթայ Ասադին տեղափոխող ինքնաթիռը կորել է ռադարներից Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին․ Քրիստինե Վարդանյան Զինյալները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն Ասադը փախել է իր երկրից․ Թրամփ Արցախում հայկական բանակը դիմադրեց 44 օր և շատ ավելին, Սիրիան ընկավ 11 օրում․ Արմեն Այվազյան Ահաբեկիչները թալանել են Ասադի տունը (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասին Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան Ինչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել է Սիրիայի վարչապետն ուղևորվում է հյուրանոց՝ զինյալների հետ քննարկելու իշխանության փոխանցումը Արարատում աղբատարի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում հայազգի պատգամավոր Ողբերգական հրդեհ. տանտիրոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Գաղտնազերծում-4․ Դուք թուրքերին լավ չեք ճանաչում, կգա ժամանակը, և արդյունքով կդատենք․ Սամվել Ֆարմանյանը հիշեցնում է Սիրիայի վարչապետը մեկնաբանել է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը Դամասկոսում ահաբեկիչներն ազատ են արձակել բանտարկյալներին «Սեյդնայա» բանտից․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am