Ինչի՞դ վրա ես բերանդ բացել, ում գիրքն ես կրծքիդ սեղմել...Խայտառակվեք, որքան ուժ ունեք

Ամիսներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է լինեն շատ ուժեղ, որ Իսրայելը չկարողանա «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարավոր ամեն ինչ անում ենք Իսրայելի դեմ, դադարեցրել ենք նրա հետ առևտուրը, խզել մեր հարաբերությունները»,- հայտարարել էր Էրդողանը, որը բազմաթիվ առիթներով խոսել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի կարևոր դերակատարման մասին:

Ավելին, պատերազմից առաջ ու դրանից հետո տարբեր փաստական ապացույցներ են ներկայացվել Թուրքիայի ԶՈՒ-ի՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային մասնակցության վերաբերյալ։

«44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի ժողովուրդը լիովին զգաց Թուրքիայի աջակցությունը», – վերջերս կրկին հայտարարել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Էրդողանը նաև բազմիցս փաստել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հաղթել է բացառապես Թուրքիայի գործուն աջակցությամբ:

«44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը թույլ տվեց ոչ միայն գրավել Ադրբեջանի պատմական հողերը հայերից, այլև մեր երկրի խղճից ջնջվեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին է հանձնել ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնք անմիջապես սպանվել են»,-այս տարվա հուլիսին ճեպազրույցում հայտարարել էր Էրդողանը։

«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանի աջակցության շնորհիվ վերջ դրվեց Ղարաբաղի 30-ամյա գրավմանը, և թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի կրկնություն»,- ընդգծել էր նա:

Մոտ 3 տարի առաջ լույս տեսած «Փոթորիկ Կովկասում» գրքի հոդվածագիրներից մեկը` թուրք քաղաքագետ Քերիմ Հասնը, խոսելով 44-օրյա պատերազմում և դրա՝ Ադրբեջանի օգտին ելքի հարցում Թուրքիայի դերակատարման մասին, նշել է, որ Թուրքիան ոչ միայն առաջատար և թելադրող ազդեցություն է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի պատրաստության հարցում, այլև ակտիվ մասնակցություն է ունեցել օպերացիաների ծրագրման գործում և ռազմական գործողություններում, թուրք հրամանատարներ և այլ ռազմական գործի մասնագետներ են կառավարել պատերազմը:

44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների սիրելի Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգների ժամանակ հայտարարում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, այլ կա Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարում:

Թուրքիայի ազգային հետախուզությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում, և այդ փաստը պատերազմից հետո ընդունել են նաև Թուրքիայի իշխանությունները:

Ինչ է այս ամենը նշանակում:

Սա առնվազն նշանակում է, որ 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհված հայ տղաների, Արցախի հանձնման, հայաթափման գործում Էրդողանն ընդունել է իր անմիջական հանցակցությունը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Եվ ահա, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը Էրդողանից հանդիպում է խնդրում և գնում Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը» նրա հետ հանդիպելու:

Տեղի ունեցածին խղճուկ տեսարան ասելը քիչ է, հատկապես, երբ Էրդողանը նույնիսկ շենքի մուտքի մոտ կամ գոնե սենյակի դռների մոտ նրան չի դիմավորում: Հարկ չի համարում նույնիսկ մեկ քայլ առաջ անել` Փաշինյանին և նրա պատվիրակությանը դիմավորելու և սենյակ ուղեկցելու համար:

Բայց ամենաողբերգականը և ամոթալին հանդիպման ավարտից տարածվող լուսանկարն է` Փաշինյանը, բերանը 3×6 բացվածքով լայն ժպիտով, Էրդողանի հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը ձեռքին` սեղմած կրծքին:

Խայտառակվեք, որքան ուժ ունեք` մոռացության տալով 5000-ից ավելի զոհված հայ տղաների արյունը, հիշատակը, ձեր դավադիր պայմանավորվածությամբ հանձնած Արցախը:

168.am

դիտվել է 614 անգամ
Լրահոս
Բերանս բացել չտա՛ք․․․ժողովրդին թողել ա, ընկել տերտերների հետևից․․․ լարված իրավիճակ Կառավարության մոտ (video) ՖԵՅՔ 1․ Ռուսաստանն է ուղարկե՞լ Սամվել Կարապետյանին Հայաստան․․. (video) «Պարալիզացրե՛ք սաղ, տեսեք՝ շոուն որն ա»․ վարդաշենցիների պատասխանը Փաշինյանին (video) Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են Իբր մեզ համար են ընտրվել․․․ մեզ խաբում են, սրանք մեզ հետ կապ չունեն․ վարդաշենցին՝ Փաշինյանին (video) Մեզ ասում են՝ դուք եք ընտրել սրանց, դե ստացեք․․․ մենք ի՞նչ անենք հիմա․․․ բողոքի ակցիա (video) Ի վերջո, ՀՀ տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կարգավիճակում. Թադևոս Ավետիսյան Ավինյա՛ն, դու հիշու՞մ ես՝ մենք քեզ ինչպես ընդունեցինք․․․ էս ի՞նչ եք մեզ հետ անում․․․ վարդաշենցի (video) Իրաքի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տասնյակ զոհեր Նարեկ Կարապետյանը ներկայացրել է 3 միֆ՝ կապված նոր ձևավորվող քաղաքական ուժի հետ Փաշինյա՛ն, Վարդաշենի շենքերում անգամ թափառող կենդանիները չեն դիմանա․ Սոնա Աղեկյան (video) Տրոլեյբուսը վրшերթի է ենթшրկել փչшցած ավտոմեքենան նորոգող վարորդին #ՀԻՄԱ․Երեկ մենք վերջնականապես տեսանք Նիկոլից սպասվող ամենամեծ վտանգը․հոգեբանը մեկնաբանում է Նիկոլին (video) Վրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակել Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից Ինչպես և ինչ պայմաններում «Տաշիր» ընկերությունների խումբը դարձավ Կրկեսի համասեփականատեր (video) Էս արդեն վերջն ա․․․ և՛ վրան ենք խփելու, և՛ հացադուլ ենք անելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք. Պողոս վարդապետ Վարդանյան Նիկոլ Փաշինյա՛ն, որտե՞ղ եք ուզում մեզ քցած լինեք․․․ վարդաշենցիները՝ կառավարության դիմաց (video) ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կառավարության մոտ․․․ բնակիչները ճանապարհ են փակել (video) Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. Տիգրան Աբրահամյան Արևմտյան «փիառի» փուչիկը Պատկերացնու՞մ եք՝ ինչ է լինելու․․․ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի ու իրենց թիմի քայլերի մասին (video) Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ 111 միլիոն դրամը մսխվել է, իսկ իշխանությունը առիթը բաց չի թողնում գլուխ գովելու. Արթուր Չախոյանը ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am