Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 356-ի
Լիբանանի հարավում և Արևելքում բնակավայրերի ուղղությամբ Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը երկուշաբթի հասել է 356-ի, վիրավորվել է 1246-ը, հայտնել են Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնից:
Ավելի վաղ հաղորդվել էր 274 զոհի և 1024 վիրավոր քաղաքացիական անձանց մասին: