Լարված իրավիճակ՝ Աբովյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբվոյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի փակել են ճանապարհը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ, իսկ դա առաջին հերթին խոչընդոտ է հանդիսանաու իրենց համար:«Մի քանի օր է՝ ուզում ենք այդ պատասխանը ստանալ, բայց ոչ ոք հստակ ոչինչ չի ասում:

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը արդեն հատուկ տեխնիկաներով ժամանել ու իր գործն է անում: Փակվում է նաև գյուղից դուրս եկող մարդկանց ճանապարհը, թե ոնց են էդ մարդիկ անցնելու, չգիտենք»:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, և ժամանել են մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ հիմնականում ոստիկանության Կոտայքի բաժնից և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները:

Քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ և քաղաքացիները, որպես խաղաղ անհնազանդության ակցիա և բողոքի նշան, փակեցին ճանապարհը:Ոստիկանները ուժով բոլորին հեռացրին ճանապարհից, մի քանի հոգու էլ, ըստ հավաքված քաղաքացիները, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:Այս պահին իրավիճակը լարված է, իսկ բնակիչներն ու ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Մենք պարզապես ուզում ենք հստակ իմանալ՝ ինչից ելնելով է որոշվել, որ այդ հատվածն էլ սարքեն Փարաքարի ճանապարհի նման»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հատվածում վերջին ամիսներին այնքան շատ խցանումներ են տեղի ունեցել, ու պատճառը ոչ թե ավտովթարներն են եղել, այլ «Զովք» սուպերմարկետի այցելուների պատճառով, մարդիկ գալիս են այդտեղ գնումներ կատարելու, ավտոմեքենաները որտեղ ուզում, ինչպես ուզում՝ կայանում են, և ստեղծում են արհեստական խցանում. նույնիսկ եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները բուժառուին տեղափոխելիս են եղել ու հայտնվել են խցանման մեջ: Այն, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը ուզում է խնդիրը լուծել, լավ է, սակայն հաշվի չի առնում այդ հատվածում օբյեկտների աշխատակիցների ու բնակիչների կարծիքը:

դիտվել է 255 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ» Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքական ԱԹՍ-ները պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծել ՔՊ-ականի զավակներին. «Փաստ» Հայաստանը ստիպված էր զիջել Ղարաբաղը. Սքոթ Ռիտեր «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» ՔՊ-ականները «թռել» են վրացի գործընկերներից․ «Հրապարակ» «Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես Բաղալյան Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին Ինչու է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am