Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am

civilnet.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հղում է արել NUMBEO ինդեքսին՝ նշելով, որ Երևանն ու Հայաստանը աշխարհի ամենաապահով քաղաքներից ու երկրներից են։

#CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է NUMBEO-ում հրապարակված տվյալներին՝ ցույց տալով, որ դրանք արժանահավատ չեն։

Ինչո՞ւ NUMBEO-ի տվյալներն արժանահավատ չեն

NUMBEO-ի տվյալները կազմվում են կայքի այցելուների գնահատականների հիման վրա, ինչը հստակ նշված է կայքում։ Նշվում է նաև, որ տվյալները ավելի հարմար են նույն երկրի քաղաքների միջև հանցագործությունների համեմատության համար, բայց կարող են անհամապատասխան լինել տարբեր երկրների միջև։ Պատճառն այն է, որ որոշ երկրներում մարդիկ ավելի հակված են հաղորդել հանցագործությունների մասին, քան մյուսներում։

Ցանկացած օգտատեր կարող է մասնակցել հարցումներին՝ ազդելով վիճակագրության վրա։ Երևանի անվտանգության վերաբերյալ վերջին տվյալները հիմնված են 254 օգտատիրոջ գնահատականի հիման վրա։


Էկրանապատկերը՝ numbeo.com կայքից

Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հստակ ժամանակաշրջան չի նշում, սակայն 2023 թվականի տվյալներով՝ Երևանը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանը երկրների շարքում եղել է 7-րդը։ Արդեն 2024 թվականին Երևանը զբաղեցրել է 15-րդ, Հայաստանը՝ 8-րդ տեղը։

 

Էկրանապատկերը՝ Numbeo.com-ից

NUMBEO-ն պարբերաբար հիշատակվում է պետական գերատեսչությունների կողմից
Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը և պետական տարբեր գերատեսչություններ հղում են անում NUMBEO-ի՝ երկրի և քաղաքների անվտանգության վարկանիշներին:

Այսպես, Նիկոլ Փաշինյանը 2023-ի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի իր ելույթում պնդել էր, թե Երևանը քաղաքների անվտանգության ինդեքսում զբաղեցնում է 14-րդ տեղը աշխարհում։

#CivilNetCheck-ը ժամանակին անդրադարձել էր վարչապետի այս պնդմանը։


Ավելի վաղ՝ 2023-ի հունվարին, Էկոնոմիկայի նախարարությունը, դարձյալ հիմնվելով NUMBEO-ի տվյալների վրա, նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որ Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում։
2024-ի հունվարին Ներքին գործերի նախարարությունը վարչապետին ներկայացրած 2023-ի գործունեության պաշտոնական հաշվետվությունում և սոցցանցերում տարածած հաղորդագրությունում որպես անվտանգության ցուցանիշ ներկայացրել էր NUMBEO կայքի տվյալները՝ նշելով, որ Հայաստանն աշխարհի 7-րդ, իսկ Երևանը 19-րդ ամենաանվտանգ վայրերն են:

 

#CivilNetCheck-ը նաև այս դեպքին է անդրադարձել:

Փաստացի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած NUMBEO կայքի տվյալները հաշվարկվում են սիրողական մեթոդաբանությամբ՝ օգտատերերի գնահատականների հիման վրա:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի ԱԺ նիստում մեկ այլ սխալ հայտարարություն է արել՝ ակնարկելով, թե ԱՄՆ-ը ուշ է վերադարձրել իր գերիներին Վիետնամի պատերազմից հետո: #CivilNetCheck-ը ստուգել է այս պնդումը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 10-ամյա տղան կեղծ ահազանգել է, որ Վեդիի ավագ դպրոցում հրդեհ է բռնկվել Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք. Ազատ Ադամյան Ոստիկանության ձախողված «խրտվիլակ» օպերացիան․ «Սրբազան պայքարը» տեսանյութ է հրապարակել «Լուրջ խոսակցություն է լինելու» Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել ՀԾԿՀ նախագահի պաշտոնից Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատից միայն բացօթյա զուգարանն է մնացել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել «Չի կարելի Նիկոլից ավելի Նիկոլ լինել, ամոթ է… Լսե՛ք, Սերժ Սարգսյանի թողած հսկայական ժառանգությունը հատ-հատ մսխել, տվել եք թշնամուն». Հովասափյան Բոլոր ժամանակներում հայտնվում են պուճուրիկ մանկուրտներ, տարիների մեջ այդպես էլ չկայացող, «նոլիկ» մնացած... Արտակարգ դեպք՝ Երևանում․ շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո թռել է 1 տարեկան երեխայի վրա Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանին. փաստաբան Ոստիկանության ձախողված «խրտվիլակ» օպերացիան. խրտվիլակը կրկին դատախազության շենքի մոտ է Հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ «Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ Բռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան․ Թումասյան Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը Մամեդյարովը ուշագրավ բան է ասել․ Տաթևիկ Հայրապետյան Պետք է արվեր երեխաների աչքից հեռու. Նելլի Դուրյանը` երևանյան դպրոցում կատարվածի մասին Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկներին և ձերբակալվել Կոտայքի մարզում ուղևորափոխադրում իրականացնող «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am