Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև Եվրոպական հարթակներում, դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի, շատ կարևոր է նրանց առաքելությունը, որպեսզի նվազեցնեն ռիսկերը և ամրապնդվի նաև դրա թափանցիկությունը։
Այս մասին Երևան այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանին աջակցելու է նաև Եվրոպական շրջանակներում։
Անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ նա ընդգծեց, որ ԵՄ-ն և Հայաստանը արդեն խաշտոնապես արդեն մեկնարկել են այս հարցի շուրջ երկխոսությունը։
«Կարծում եմ սա առաջընթաց է հօգուտ մեր երկրների բարեկամության։ Մենք կշարունակենք նաև առաջկցություն մարդասիրական բնագավառում 29 մլն եվրո տրամադրելով փախստականների աջակցությանը»։
Նա նաև ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է «Խաղաղության պայմանագրին»։ «Հայաստանը շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի հաղորդակցության համար։ Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և իր բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությոնը նաև այս բնագավառում; մենք դա անում ենք առանց որևէ էսկալացիայի կամքի»։