Արցախցի երեխաների համար Հունգարիայի կողմից ճամբարներ կազմակերպելն էժանագին «հումանիտար ժեստ» է. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս հարցին չէի անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ երեխայի լավագույն շահի որոշման հարցում, այնուամենայնիվ ծնողի կարծիքը առաջնային է, բայց քանի որ Տիգրան Քոչարյանը այս հարցի հետ կապված ինձնից հրապարակային դիրքորոշում և գործողություն է ակնկալում, ապա կարտահայտեմ իմ կարծիքը հույսով, որ ծնողների որոշումների վրա որևէ կերպ այն կազդի։

Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։

Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։

Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։

Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։

Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։

Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։

Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում»։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա Հանդիպել են դեսպանի խնդրանքով Բաքվի դատարանում այսօր քննության առարկա է դարձվել Սերժ Սարգսյանի ձայնագրությունը Շուշին ազատագրելու վերաբերյալ Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է «Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կնոջ նոր հրապարակումը Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով Ռուսները պրոցես են սկսել․․․ Հայկ Նահապետյան (video) Էրդողան ես, ինչ ես․․․ ոչ միայն ձեր դրոշն ենք վառելու, նաև ջարդուխուրդ ենք անելու․ Զարուհի Փոստանջյան (video) Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն այս իմպիչմենտով ուժեղացնում են Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Իմ ինքնասիրությունից ցածր է, որ պետք է հիմա անդրադառնամ Աննայի նման «ոջիլին»․ Արմինե Ադիբեկյան (video) Սպասելու ենք 107 պատգամավոների անհատական պատասխանին․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Андраник Мигранян։ Есть два механизма привлечения к ответственности Пашиняна и Алиева (video) «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Մեծ Բրիտանիան նախապատրաստում է Աննա Հակոբյանին․․․ Հայկ Նահապետյան (video) Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Նիկոլը էլ ձայն չունի․ ընդդիմությունը պետք է այս քայլերն անի․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am